o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱՆՔ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ԱՅՍ ՄԵԾ ԽԱՂԸ

23.01.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱՆՔ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ԱՅՍ ՄԵԾ ԽԱՂԸ

Դավոսում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը՝ կապված գազի սակագնի չարչրկված թեմայի հետ: Ըստ նրա, ռուսական «Գազպրոմի» հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն՝ Հայաստանում գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Ներկայացնելով այս լուրը, ռուսական սկզբնաղբյուրը՝ Ria.ru-n մեջբերում է նաեւ Փաշինյանի խոսքը. ««Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ՝ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի, եւ մենք կշարունակենք «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները, որպեսզի հասնենք վերջնական համաձայնության...»:

Սպայկա», «Սաս Գրուպ», «Գազպրոմ Արմենիա». որքան հարկ են վճարել խոշորները. վիճակագրություն

Այսինքն, «Գազպրոմի» հե՞տ են ներքին սակագների պահպանման մասին պայմանավորվել: Բայց այդ դեպքում էլ ի՞նչ են «պայմանավորվելու «Գազպրոմ Արմենիայի» հետ»: Հետո, եթե պայմանավորվել են, էլ «Գազպրոմի» հետ, էլ ի՞նչ վերջնական համաձայնության մասին է խոսում ՓաշինյանըԻ դեպ, սա գազի գնի հետ կապված միակ տարօրինակությունը չէ: Այն, որ սահմանին գազը 10 տոկոսով թանկացել է՝ 1000 խմ-ի հաշվով 150-ից դառնալով 165, պաշտոնապես հայտարարարում են բոլորը: Իսկ մինչ այս էլի խոսվում էր, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ դեռ շարունակում են քննարկումները, թե ինչի հաշվին կարող են ներքին գները չբարձրացնել, եւ որ այդ քննարկումները դեռ երկար կարող են շարունակվել: Բայց հենց այս երկրորդ հանգամանքն է, որ, մեղմ ասած, աբսուրդ տեսք ունի: Նկատենք, Հայաստանի օրենսդրությամբ, մասնավորապես, գազի ներքին գներ սահմանողը ո՛չ ՀՀ կառավարությունն է, ո՛չ էլ մատակարար ընկերությունը. սակագին սահմանող միակ օրինական կառույցը Հայաստանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ¥ՀԾԿՀ¤ է: Այսինքն, ինչքան էլ որ գազի գինը համարենք նաեւ քաղաքական գործոն, դա վերաբերում է սահմանային գնին, իսկ երկրի ներսում պետք է պարզ տնտեսական հաշվարկը գործի: Ըստ այդմ, ՀԾԿՀ-ն, հաշվի առնելով բոլոր կոմպոնենտներն ու դրանց տրամաբանական լինելը ¥սկսած գազի մուտքի գնից, տեղափոխման ծախսերից եւ կորուստներից, վերջացրած ընկերության շահույթով, աշխատակազմի թվով, աշխատավարձերի չափերով, ներդրումային պարտավորություններով), եւ հաշվարկի ռեալ գնագոյացումը, որն էլ պետք է դառնա երկրի ներսում գազի վերջնական միջին սակագինը: Դրանից հետո միայն, եթե կառավարությունը կգտնի, որ այդ սակագինը երկրի բնակչության կամ տնտեսության համար բարձր է, ապա այդ դեպքում կարող է մտածել ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնելու մասին՝ սուբսիդավորման համար: Այդ թվում՝ բանակցել «Գազպրոմի» հետ, բայց ոչ երբեք՝ «Գազպրոմ Արմենիայի», որը գործելով հաստատված բավականին համեստ (եթե ճիշտ ենք հիշում՝ մոտ 3 տոկոսի կարգի) շահութաբերության դաշտում, չի կարող սեփական գրպանից սուբսիդավորել ներմուծման 10 տոկոսանոց թանկացումըԿարճ ասած, նորմալ գնագոյացման այս գործող օրենսդրական մեխանիզմի պարագայում սակագնի հետ կապված ՀՀ կառավարությունԳազպրոմ Արմենիա» ամեն մի բանակցություն նույն օրենսդրության առնչությամբ առնվազն կասկածելի տեսք ունի: Բայց հիմա, եթե այնուամենայնիվ՝ հայտարարվում է «Գազպրոմ Արմենիայի» հետ սակագնի հետ կապված բանակցելու մասին, պարզ հարց է ծագում՝ կոնկրետ ինչի՞ շուրջ կարող են լինել բանակցությունները, երբ երկուսն էլ սակագին որոշող չեն: Եթե բանակցում են, որ երկիր մտնող գազի թանկացման պարագայում ընկերության ներսում ռեսուրսներ գտնեն, ապա դա առնվազն կասկածի տակ է դնում, որ ժամանակին ՀԾԿՀ-ն օբյեկտիվ սակագին է սահմանել՝ ժողովրդին ու տնտեսությանը հասցնելով ահռելի վնասներ՝ հանուն ինչ-ինչ շահերի: Այդ դեպքում պետությունը պարզապես պետք է իր մյուս լծակը գործադրի՝ ֆիքսելով, որ սակագինը ոչ օբյեկտիվ է, այն սահմանողներին կալանավորի եւ պարզի՝ ինչո՞ւ են այդպես վարվել, դրա մեջ եղե՞լ են կոռուպցիոն մեխանիզմներ, եթե այո, ովքե՞ր են թաթախված եւ այլն: Ընդ որում, եթե հանկարծ պարզվի, որ ընկերությունում կան ռեսուրսներ՝ սահմանային թանկացումից հետո սակագինը նույնը թողնելու համար, ապա դա արդեն իսկ կնշանակի, որ ՀԾԿՀ-ն ժամանակին առնվազն 10 տոկոսի չափով ոչ օբյեկտիվ սակագին է սահմանել՝ հիշատակված բոլոր եզրահանգումներով հանդերձ: Ընդ որում, այստեղ արդարացում չի կարող դառնալ նաեւ պարբերաբար լսվող այն տեսակետը, թե սակագինը այս մի մեթոդով է հաշվարկվել, լավ կլիներ՝ այն մեկով հաշվարկել: Ի՞նչ այս կամ այն մեթոդ, երբ պետք է պարզապես թվեր գումարել եւ վերջնական ցուցանիշ ստանալԿամ մյուս կողմից, եթե ժամանակին սակագինը եղել է օբյեկտիվ, ապա հիմա էլ այն նույնը պահելու փորձերն են դառնում ոչ միայն ապօրինություն, այլ՝ պետության համար լրջագույն վտանգ: Այսինքն, ներմուծման բավականին լուրջ՝ 10 տոկոսանոց թանկացման դեպքում, թե օբյեկտիվ սակագինը նույնը թողնես, ապա դա կտանի ընկերության քայքայման, այսինքն՝ կասկածի տակ կառնի առհասարակ գազամատակարարում ունենալ-չունենալըՈւ երբ այս ողջ տրամաբանության պարագայում ՀՀ կառավարությունԳազպրոմ Արմենիա» բանակցությունները, այնուամենայնիվ, ընթանում են, ապա մեկ այլ հարց է ծագում՝ ինչպե՞ս հասկանանք այս մեծ խաղը:

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА