ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բրայզան դեռ 10 տարի առաջ ասում էր, որ անպայման հաջորդ տարի Արցախի հարցը կլուծվի»

23.01.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Բրայզան դեռ 10 տարի առաջ ասում էր, որ անպայման հաջորդ տարի Արցախի հարցը կլուծվի»

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատողԿովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ «Իրավունքը» զրուցել է արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումների, ինչպես նաեւ անդրադարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չլուծված խնդրին:

«Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է»․ Վահան Բաբայան (yerevan.today)

«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ»

– Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Արցախի խնդրի լուծման շուրջ: Այս տարի տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո` ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ, ԱՄՆ նախագահն իր շնորհավորական ուղերձում Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ անընդհատ նշում են, թե ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ի՞նչի շուրջ են, ըստ Ձեզ, բանակցում կողմերը, եւ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել:

«Անգամ ԱՄՆ իշխանություններն ունեն խնդիրներ Սորոսի հետ». Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)

Միշտ կարելի է սպասել հիմնախնդրի լուծման: Հիշում եմ` մի ակնառու դիվանագետ կար Կովկասում` Մեթյու Բրայզան, նա դեռ 10 տարի առաջ ասում էր, թե հաջորդ տարի անպայման Արցախյան խնդիրը կլուծվի: Սա էլ այդ նույն օպերայից է: Լուծել խնդիրը հնարավոր է երեք տարբերակով. առաջինը ռազմական ճանապարհն է, որտեղ հաղթող կողմը կթելադրի իր պայմանները, երկրորդ ճանապարհը` հրավիրել միջազգային միջնորդներին, տեղակայել օտարազգի զորքերի, եւ միջնորդները կլինեն թելադրողն ու կընդունեն այն որոշումները, որը իրենք են համարում անհրաժեշտ: Երրորդ ուղին` փոխզիջումն է կոնֆլիկտի երկու կողմերի միջեւ: Բայց որպեսզի երրորդ ուղին դառնա իրական, դրան պետք է պատրաստել հանրությանը, մինչդեռ հիմա տեսնում ենք, որ իրավիճակը գնում է փոխզիջման` ճիշտ հակառակ ուղղությամբ: Այսինքն` պատերազմելու տրամադրությունները հանրության շրջանում անընդհատ աճում են, եւ կա փոխադարձ ատելություն: Դրա համար յուրաքանչյուր իշխանություն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, որը կսկսի խոսել, որ նահանջում ենք մեր այսօրվա ունեցած դիրքորոշումից, կկատարի քաղաքական ինքնասպանություն: Շատ դեպքերում Արցախյան հարցի հետ կապված ակտիվացումը պայմանավորված է հայաստանյան ներքաղաքական իրավիճակով, երբ նոր իշխանության ընդդիմախոսները չեն բացառում այն սցենարը, որ նոր իշխանությունը կարող է հողեր հանձնել եւ այլն: Իսկ բանակցությունները, այո, ընթանում են, ինչպես Ջիբլարթարի վերաբերյալ բանակցություններն ընթանում են արդեն 400 տարի եւ ի՞նչ: Այդ բանակցությունները կարող են տեւել հավերժ, քանի դեռ չկան նախապայմաններ այդ խնդրի լուծման համար: Քանի դեռ հանրությունը պատրաստ չէ գնալ փոխզիջման, փոխզիջում չի լինի: Մնում է երկու ճանապարհ` պատերազմ կամ միջազգային թելադրող: Կարծում եմ` միջազգային թելադրողին ընտրելը կլինի շատ վտանգավոր, ինչը ցույց է տալիս Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ չկա ոչ մի խաղաղություն:

«Հայաստանի իշխանության մեջ կան մարդիկ, ում ռուսները չեն վստահում». Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)

ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՀԱՅԿԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

– Թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարը, այդպես էլ նախորդ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համաձայնության չեկան: Ըստ Ձեզ` ինչպե՞ս կլուծվի այն, եւ արդյոք կհաջողվի այս հարցում խուսափել նոր ինտրիգներից:

Այն սցենարները, որոնք առաջ էին մղում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից, այն էր, որ մինչեւ Նոր տարի անպայման պետք է նշանակվեր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, որը պետք է լիներ Բելառուսի ներկայացուցիչը: Հսկայական ուժ եւ էներգիա էր ծախսվել դրա համար, որ այն տեղի ունենար: Բայց մենք տեսնում ենք, որ այդպես չեղավ: Փաստորեն, բելառուսական ծրագիրը չիրականացավ: Իսկ հայկական կողմի այն տեսակետը, թե կանոնադրությամբ ՀԱՊԿ անդամ երկրներից ամեն մեկի ներկայացուցիչը պետք է գլխավոր քարտուղարի պաշտոնում լինի երեք տարի, ուստի` կապ չունի, թե այդ երեք տարվա ընթացքում երկու, թե երեք հոգի, իրար փոխելով, կպաշտոնավարեն որպես իրենց ներկայացուցիչ, իհարկե, համապատասխանում է կանոնադրությանը: Եվ եթե չլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ միջադեպը, կարծում եմ` խնդիր չէր առաջանա, եթե նա, կանոնադրության համաձայն հետ կանչվեր: Այդ ժամանակ այս ամենն ավելի հեշտ կլուծվեր: Հիմա իրավիճակը փակուղային է, մոտակա ամիսներին կտեսնենք, թե այն ինչպես կընթանա: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ թե՛ Բելառուսի եւ թե՛ Ղազախստանի նախագահները ակտիվություն չեն դրսեւորում այս ուղղությամբ եւ չեն անում բարձր հայտարարություններ այդ թեմայով, կարելի է եզրակացնել, որ բոլորը դադար են վերցրել: Հիմա կուլիսներում կորոշվի, թե ինչ անել հետո: Տարբերակները երեքն են. առաջին` բելառուսական տարբերակը, որի համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դրան համաձայնի, ինչը դժվար թե, լինի: Երկրորդ` հայկական տարբերակը, որի համար անհրաժեշտ է, որ մյուս բոլորը համաձայնեն Հայաստանի հետ: Այստեղ կարեւոր է, որ Հայաստանը կանոնադրության հետ է կապում հույսը, թե ինչպես պետք է կատարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը` պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, որովհետեւ այս դեպքում դեռ կես կամ մեկ տարի կարող է Հայաստանը ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունը: Երրորդ տարբերակն այն է, որ շարունակի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարել գործող պաշտոնակատարը` մինչեւ Հայաստանի ժամկետն ավարտվի: Թե որ տարբերակով կգնան, դժվար է ասել, որովհետեւ այստեղ շատ հարցեր կան: Հուսով եմ` հայկական տարբերակը կլինի ամենաօպտիմալն ու ամենահիմնավորվածը:

Մորքուրի «գանձը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.Ի դեպ, Ա. Կրիլովը զարմացրեց մեզ Սիրիայի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ իր ունեցած թյուր պատկերացումների առումով: Ըստ նրա` երբ Սիրիայում իրավիճակը խիստ ծանր էր, այնտեղ անմեղ մարդիկ էին զոհվում, Հայաստանն այդ շրջանում սառնասրտորեն հետեւում էր իրադարձություններին եւ զգուշանում արտահայտվել` հաշվի առնելով Արեւմուտքի արձագանքը: «Իրավունքը» ստիպված եղավ ռուս քաղաքագետին հիշեցնել, որ նույն այդ շրջանում Հայաստանն ամենաբարձր մակարդակով հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, ընդ որում` մի քանի անգամ: Ավելին` Հայաստանից պատգամավորական պատվիրակություն մեկնեց Սիրիա այն ժամանակ, երբ շատերը նույնիսկ պատկերացնել այդ մասին կվախենային: Եվ, վերջիվերջո, պարզապես, Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ, քանի որ Սիրիայում էին նաեւ մեր հայրենակիցները` սիրիահայերը, եւ տեղի ունեցող իրադարձությունները հուզում էին յուրաքանչյուր հայ ընտանիքի ու ամեն մեկի ցավն էր: Սակայն, սա չի նշանակում, որ Հայաստանը պատերազմի կողմ էր, այլ` զոհ: Իսկ թե ինչու հանկարծ Ա. Կրիլովը որոշեց մոռանալ պատմության այս դրվագը եւ գովեստի խոսքեր արժանացնել միմիայն ՀՀ նոր իշխանություններին Սիրիա խումբ ուղարկելու որոշման հետ կապված` առնվազն մտահոգության տեղիք է տալիս: Մնում է հուսալ, որ քաղցր խոսքեր շռայլելով Հայաստանին` չեն փորձում տարածաշրջանում մի նոր կոնֆլիկտի մեջ ներքաշել:

«Փաշինյանը ԼՏՊ- ի թեզը տանելով առաջ՝ մեր զինվորին մատաղ կանի Ալիեւին» (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА