o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.01.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մարզպետների ինքնապարգեւատրումների հետքերով այժմ նաեւ անեկդոտ է շրջանառվում` որ դասախոսը ուսանողին ասում է. «Ես դեմ չեմ, եթե ինձ պարգեւատրես զաչոտնիկի մեջ դրած 20 հազարանոցով»: Բայց անեկդոտները մի կողմ, իսկ հիմա պատկերացրեք, թե անցյալում ինչ կկատարվեր, եթե Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցներին Ամանորից առաջ որոշեր պարգեւատրել շուրջ մեկ միլիոն դոլարի չափ գումարով: Պատկերացրեցի՞ք... Իսկ հիմա ուշադիր: Կայքերից մեկը հարցում էր ուղարկել ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ, եւ հարցման պատասխանից պարզվել է հետեւյալը. «Ի պատասխան Ձեր հարցման` Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգեւատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, եւ դրամական պարգեւատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից»: Ու զարմանալի է ոչ միայն այդպիսի խոշորագույն պարգեւատրումը, այլեւ այն, որ վկայակոչելով «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, նաեւ գաղտնի են պահում, թե ով ինչքան է պարգեւատրվել: Այսինքն` այն, ինչ չէր կարելի նորմալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, միանգամայն կարելի է կլոուն Հայկոյին:

ԶԱՐՄԱՆՔ

ԱԺ փոխխոսնակ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆՆ էլ ապշեցուցիչ մեկնաբանություն տվեց: Զարմանալի, բայց ըստ նրա, պարգեւատրումների մեջ մեղավոր են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը. «Մարզպետներն իներցիայով են պարգեւատրումներ արել»: Դե ինչ, ըստ թրաշամանուկների տրամաբանության` նախկին իշխանությունը մեղավոր է ամեն ինչում, եւ երեւի թե դեռ գոհ պետք է լինենք, որ, ասենք, Էդուարդ Շարմազանովին չեն մեղադրել Քենեդիի սպանության մեջ: Բայց, ինչեւէ, մի հռետորական հարցադրում հնչեցնենք` նախորդ իշխանության իներցիայով քանի՜-քանիսն են ծնվել, որ այժմ խորհրդարանը լեցուն է մեկը-մյուսից հակասանիտարական կերպարներով:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կալանավորումը որեւէ կապ չունի արդարադատության հետ, ակնհայտից ակնհայտ է: Անկախ դատական համակա՞րգ` չէ, չենք լսել: Բայց շատ տհաճ էր տեսնել գեներալի կալանավորումը պահանջող, այսպես կոչված, ցուցարարների զազրելի հրճվանքը: Զորօրինակ, համացանցը լեցուն է լուսանկարներով, թե ինչպես «Կիսաբաց լուսամուտներից» որպես «դժբախտ Հայկազ» հայտնի կերպարանքը շամպայնի շիշը դրել է բերնին ու կոնծում է: Ի դեպ, շամպայն կոնծած որոշ կերպարանքներ էլ դրանից հետո ղեկի են նստել, սակայն չենք լսել, որ մեր հույժ սկզբունքային ավտոտեսուչները դրանից թանին թթու ասած լինեն...

ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ ծխելը վը՛-նա՛ս-ա՛, բայց, այնուամենայնիվ, մի փոքր էլ ծխողներիս խնդիրների մասին: Վերջերս տեղի է ունենում զարմանալի երեւույթ, որ փոքր խանութները սկսել են խուսափել ծխախոտի վաճառքից: Ու դրա պատճառը, ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ` խնդիրն այն է, որ արտադրողն ու ներմուծողը, ըստ, այսպես կոչված, պետական գրաֆիկի, պարբերաբար բարձրացնում է ծխախոտի գինը, սակայն խանութներում եղած խմբաքանակների վրա դեռ հին գինն է դրած, ու ավելի թանկ վաճառել չեն կարող` ավելի թանկ վերցնելու պարագայում: Ըստ Պիպոյանի. «Եվ քանի որ շատ դեպքերում պաշտոնյաները չեն տիրապետում ՀՀի կողմից ստանձնած պարտավորություններին, նման խնդիրների առջեւ են կանգնեցնում բիզնես ոլորտի ներկայացուցիչներին»: Այսինքն` զարմանալիորեն կրկին մեղավոր են «դըմփ-դըմփ հու» պաշտոնյաները:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА