o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի թիմը, չունենալով պրոֆեսիոնալիզմ, թույլ է տվել մի շարք սխալներ»

23.01.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանի թիմը, չունենալով պրոֆեսիոնալիզմ, թույլ է տվել մի շարք սխալներ»

Ռուսաստանաբնակ քաղաքագետ, «Երկխոսություն» ՀԿ նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԸ, անդրադառնալով հանրային սպասումներին ՀՀ նոր իշխանություններից եւ մասնավորապես` հայ-ռուսական հարաբերություններին, գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, չունենալով պրոֆեսիանալիզմ, թույլ է տվել մի շարք սխալներ միջազգային հարցերում:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

Ցանկալի է, որ այս տարի Հայաստանն աշխատի այդ սխալների վրա, որպեսզի կարողանա լիովին խորամուխ լինել միջազգային համագործակցության մեջ, ինչի համար Հայաստանն ունի բոլոր նախադրյալները: Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է եւ, միեւնույն ժամանակունի նաեւ համաձայնագիր Եվրամիության հետ: Շատ կարեւոր է, որ հայ-ռուսական հարաբերությունները չսահմանափակվեն միայն երկու երկրների ղեկավարների հանդիպումներով, այլ այդ հարաբերությունները զարգանան համակարգային, ինստիտուցիոնալ հիմքով: Միջազգային հարաբերություններում ժամանակակից տենդենցներն այսօր ցույց են տալիս, որ պաշտոնական ինստիտուտները ի վիճակի չեն լուծել բոլոր այն հարցերը, խնդիրները, որոնք առաջանում են: Հետեւաբար, պետք է ընդլայնել երկխոսությունը հասարական սեկտորում` կիրառելով «փափուկ ուժ»: Միայն այդ ժամանակ կարելի է խուսափել ժողովուրդների եւ պետությունների միջեւ հնարավոր ճգնաժամերից: Մեր առաջադրանքն այսօր պետք է լինի այն, որ թույլ չտանք այնպիսի սխալներ, որովհետեւ քաղաքական անհամաձայնությունները կարող են վնասել մեր դաշնակցային հարաբերություններին:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА