o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի. Աշոտյան

23.01.2019 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի. Աշոտյան

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբության էջում գրել է.

«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:

«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ. Արմեն Աշոտյան

Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:

Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր դիրքերը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:

Ավելի լավ է լռեր...»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА