ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա

23.01.2019 16:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Լարված վիճակ Սյունիքի միջպետական ճանապարհին. պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին. տեսանյութ

Ն.Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը:

Ինչպես նշել է Դ.Պեսկովը, «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»:

«Տեղյակ չեմ՝ արդյոք փոփոխություններ կլինեն, սակայն դեռ որևէ համաձայնություն չկա», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Դ.Պեսկովը նշել է, որ Վ.Պուտինը և Ն. Փաշինյանը «շատ հաճախ շփվում են հեռախոսով և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում»:

Ն. Փաշինյանը մտադիր է հունվարի 25-ին այցելել Մոսկվայում գտնվող ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ ելույթ կունենա՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առիթով:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА