ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հասել ենք մի աբսուրդի, որտեղ ԱԺ-ում չկա ազգապահպան կուսակցություն» (Տեսանյութ)

23.01.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հասել ենք մի աբսուրդի, որտեղ ԱԺ-ում չկա ազգապահպան կուսակցություն» (Տեսանյութ)

Նոր իշխանության օրոք վերջին 7-8 ամիսների ընթացքում գազի գինը սահմանին թանկացավ, Հայաստանն այս ընթացքում ներքին եւ արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ բեռի տակ կքեց, իսկ հանրության սպասումները նոր խորհրդարանից արդեն իսկ փոխակերպվում են հիասթափության: Էյֆորիան կարծես մարում է, իսկ թե ինչ ունենք այսօր այդ ամենի հետեւանքով, «Իրավունքը» պարզեց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ տեսակետը:

ԱԺ ՆԻՍՏԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ժողովրդական ասացվածքն ասում է` էշին նստելը մի ամոթ է, իջնելը` երկու: Այդ սկզբունքով է, որ շատերը երազանքով գնում են երկրից, ու եթե այնտեղ իրենց գործը չի ստացվում, միեւնույնն է՝ հետ չեն գալիս, որովհետեւ ամոթ է: Հիմա նույնն է, արել են` «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխություն, իսկ դրա հետեւանքի վառ օրինակը հետեւյալն է. իմ աշխատողներից մեկը տաքսիով գալիս է աշխատանքի, վարորդին հարցնում է` ի՞նչ պետք է տամ, նա էլ բավականին մեծ գումար է ասում: Աշխատակիցս նշում է, որ ամեն օր գալիս է տաքսիով, ու այսքան է կազմում գումարը, վարորդը պատասխանում է` այսօրվանից մենք ենք ասում՝ ինչքան պիտի տաք: Այսինքն` մարդիկ իրենց ձեւով են հասկացել այս հեղափոխություն ասածը, եւ պատկերացնում են, որ այլեւս օրենք չի գործելու, իրենք ինչպես ուզում են՝ կարող են ապրել: Մենք հասել ենք մի աբսուրդի, որտեղ Ազգային ժողովում չկա ազգապահպան կուսակցություն, մինչդեռ այս խորհրդարանը կարող է ընդունել ցանկացած օրենք: Բայց դրա համար նույն Ազգային ժողովը եւ վարչապետը պատասխանատվություն չի կրում, որովհետեւ ի սկզբանե ասվել է` մենք անում ենք այն, ինչ ուզում եք դուք: Ու վաղը կամայական տապալման դեպքում ասելու են` դուք եք ուզել, ես չեմ արել: Ժողովուրդը չի հասկանում, որ իր վրա դրված է մի պատասխանատվություն, որի տակից դուրս գալը շատ դժվար է լինելու:

Ազգային ժողովը ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА