ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ԱՌԱՋ Է, ԹԵԵՎ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅԴ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆ ԷԼ ՉԿԱ

23.01.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ԱՌԱՋ Է, ԹԵԵՎ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅԴ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆ ԷԼ ՉԿԱ

Հունվարի 16-ից Արցախում ընթանում է ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը, եւ այս օրերին ուշագրավ ազդակներ են նկատվում ՀՅԴ-Փաշինյան հարաբերությունների հետ կապված: Նախ՝ ժողովի մեկնարկի հետ մեկտեղ ՀՅԴ-ից կատաղի քննադատություն սկսվեց Փաշինյանի հասցեին, փաշինյանականները սկսեցին պատասխանել, եւ երբ թվում էր, թե իսկական պատերազմ է սկսվում, համագումարի 5-րդ օրը վարչապետական ուղերձ հղվեց ՀՅԴ-ին:

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԱՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄՆ ԷՐ

 

ԻՆՉՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԻՇԵՑ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ

Թե ինչ ալեկոծությունների մեջ են ՀՅԴ-Փաշինյան հարաբերությունները, դժվար չէ ենթադրել: Ժամանակին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գաղափարով էր, որ կուսակցությունը սկսեց սատարել Փաշինյանին: Սակայն խորհրդարանական ընտրություններում պարտությունը եկավ հուշելու, որ այդ գիծը կուսակցության համար կործանարար էր: Եվ ահա այն, որ դաշնակցական ժողովի մեկնարկի հետ մեկտեղ, Մարգարյանն անձամբ հայտարարեց, թե՝ «հաջորդ ընտրություններին տուն են ուղարկելու այս իշխանությանը», պարզ ակնարկ էր, որ ՀՅԴ-ի ներսում Փաշինյանին աջակցելու գաղափարախոսությունը վերջնականապես պարտված է եւ փոխարենը կուսակցությունում գերիշխող է դառնում հակափաշինյանական գաղափարախոսությունըՀասկանալի է, թե ինչ գաղափարական կուրս է դրված ՀՅԴ-ում, գոնե այս պահին, հաշվի առնելով կուսակցության խիստ ցածր ներհայաստանյան վարկանիշը, երկրի ներքին գործընթացների վրա չի կարող ազդել: Սակայն մեկ պարզ հանգամանք չմոռանանք. ՀՅԴ-ն ինչքան որ Հայաստանի ներսում է, մի հարյուր անգամ էլ դրսում է: Այսինքն, եթե կայացվի կոշտ հակափաշինյանական դաշտ անցնելու որոշում, եւ այն դառնա պարտադիր կուսակցության բոլոր կառույցների համար, Սփյուռքի հետ հարաբերությունների հարցում Փաշինյանը ստանում է լրջագույն խնդիրԲացի Սփյուռքից. դրսի ՀՅԴ-ական շատ կառույցներ տարբեր առանցքային երկրներում ակտիվ ներգրավված են լոբբիստական գործունեության մեջ, ընդհուպ մինչեւ այդ երկրների կառավարությունների մակարդակով: Այսինքն, դաշնակների հետ թշնամանքը Փաշինյանին խոստանում է նաեւ բազում տհաճություններ այդ երկրների հետ միջպետական հարաբերությունների հետ կապվածԵվ սա այն դեպքում եւ հենց այն պահին, երբ արտաքին կապերի հարցը Փաշինյանի համար կենսական նշանակություն է ստացել: Մի կողմից, արտաքին քաղաքականությունն է աչքի առաջ դառնում օրհասական: Մյուս կողմից, Փաշինյանն արդեն լիովին սպառել է ներքին վստահության «վարկը»: Այսինքն, հենց նրա վրա էր կենտրոնացել Հայաստանի ներքին վիճակի բարելավման համաժողովրդական հույսերը, սակայն առ այսօր ոչ միայն դրական տեղաշարժեր չկան, այլ ներքին տնտեսական եւ սոցիալական իրողությունները գնալով միայն վատթարանում են: Ընդ որում, ՀՀԿ-ն իշխանությունը հանձնեց 2017թ.-ին արձանագրված 7.5, եւ 2018թ.-ի առաջին եռամսյակին՝ ավելի քան 9 տոկոսանոց տնտեսական աճով: Մինչդեռ անցած տարեվերջին այդ 9 տոկոսից գրեթե բան չմնաց, իսկ այս տարվա համար առավելագույնը, որ խոստանում է ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը՝ 5,2-5,3 տոկոսն է: Ընդ որում, եթե դեռ անցած տարեվերջին հնարավոր էր ձախողումների մեջ մեղադրել «նախկիններին», հիմա Փաշինյանն ունի 100 տոկոսանոց իշխանություն, այսինքն՝ նաեւ 100 տոկոսանոց պատասխանատվություն: Գումարենք դրան նաեւ արցախյան խնդիրը, փաշինյանական իշխանավորների հիմնական մասի ցածր մասնագիտական մակարդակն ու պոտենցրիալը, եւ պատկերը կամբողջանաԿարճ ասած, միակ ելքն արագորեն ինչ-որ տեղից մեծ ներդրումային հոսքեր գտնելն է, եւ եթե դրանք չլինեն, դժվար չէ հասկանալը, որ Փաշինյանի հսկայական ժողովրդական վարկանիշն արդեն հաշված ամիսներին կվերածվի նույնքան հսկայական ժողովրդական ատելությանԵվ մյուս իրողությունն էլ այն է, որ եթե ժամանակին կային արեւմուտքներից մեծ ներդրումներ ներգրավելու հույսեր, հիմա դրանից արդեն բան չի մնացել: ԱՄՆ-ից այդ մասին արդեն նաեւ Թրամփի մակարդակով են ուղղակիորեն խոսում. եթե Հայաստանը մնում է ռուսական դաշտում, էլ ի՞նչ ներդրում: Եվրոպայից նույնպես այս օրերին այն միանշանակ հայտարարությունը եղավ, որ անգամ ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացմանը սպասել պետք չէ, էլ ուր մնաց՝ ներդրումների: Ռուսները կարծես թե խոստացել են որոշակի բյուջետային վարկավորում իրականացնել, բայց մյուս կողմից, երբ նաեւ զուգահեռաբար գազի գին են բարձրացնում, դա էլ է տխուր ազդակ: Ռուսահայ գործարար շրջանակները, համենայնդեպս՝ այդ շրջանակների կարկառուն ներկայացուցիչները, ասենք, այսպես ասած, տաշիրյան թեւը, որը Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում նաեւ ներդրումային առումով առաջնային դիրքերում էր, հիմա տեղից չի շարժվում:

ԵՄ Արևելյան գործընկերության ֆեյսբուքյան էջը հեռացրել է Փաշինյանի «պախկվոցիի» լուսանկարը

 

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Արդյունքում, Փաշինյանին մնում է հույսը կապել Սփյուռքի արեւմտյան հատվածի հետ, եւ պատահական չէ, որ նաեւ ընթացող դավոսյան այցի շրջանակներում Փաշինյանն ակտիվ շփումների մեջ է արեւմտահայ գործարար շրջանակների հետ: Եվ ահա այստեղ է, որ ՀՅԴ-ի հետ թշնամանքն իրեն կարող է լրջորեն զգացնել տալ: Ճիշտ է, ՀՅԴ-ին խորհրդարանից դուրս թողնելու քայլին Փաշինյանը գնաց հույսը դնելով իրեն աջակցություն խոստացած Սփյուռքի մյուս ուժերի վրա: Սակայն հաշվարկները կարծես թե «մի փոքր» սխալ էին. այն հակաքարոզչությունը, որն ի զորու է առանց այն էլ՝ Փաշինյանից լրջորեն հիասթափվող սփյուռքում իրականացնել ՀՅԴ-ն, կարող է վերջնականապես զրոյացնել բոլոր մնացորդային ներդրումային սպասելիքները: Իսկ ահա ՀՅԴ-ի ժողովը նախ՝ Արցախում անցկացնելը, ապա՝ Փաշինյանին աջակցող թեւի կտրուկ տեղաշարժը կոշտ քննադատության դաշտ, եկավ հուշելու, որ այդ հակաքարոզչությունը կլինի: Եվ, թեեւ զավեշտի է նմանվում, բայց դաշնակցական ժողովի միայն 5-րդ օրը վարչապետական ուղերձ հղելով (նորմալ երկրներում նման ուղերձներ հղվում են կոնկրետ միջոցառման մեկնարկի օրը), Փաշինյանը փորձում է հասնել գոնե ՀՅԴ-ի չեզոքությանըՉնայած, սա արդեն «ձեռքը փրփուրներին գցելու» սկզբունքի է նմանվում, հաշվի առնելով, որ խոշոր հաշվով արեւմտահայկական ներդրումների հարցում ՀՅԴ-ի դերը գերագնահատել էլ պետք չէ: Այն պարզ պատճառով, որ արտաքին առանցքային խաղացողների կողմից այս կամ այն ուղղությամբ «ներդրումային դաբրոներ» տրվում են ոչ թե ազգային ծագումնաբանությունից, այլ՝ գլոբալ շահերից ելնելով: Եվ կոնկրետ դեպքում էլ դեպի Հայաստան արեւմտյան ներդրումների «դաբրոն» ակնհայտորեն կապված է ռուսական աշխարհաքաղաքական ուղղությունից մեր երկրի հեռանալու հայտնի պահանջների հետ, որոնք, հիշեցնենք, արդեն ֆիքսվում են ամենավերին մարմիններից ստացված բացահայտ ազդակների տեսքով: Արդյունքում, ինչպես իշխանության գալու պահին, այնպես էլ այսօր Փաշինյանը դեռ հայտնի «կամ-կամ»-ի առաջ է՝ արեւմտյան ներդրումային հույսերի եւ ռուսական անվտանգության երաշխիքների երկընտրանքի: Իսկ իրականում անգամ այդ երկընտրանքը չկա. եթե չլինի ռուսական «անվտանգության հովանոցը», մեծ հարց է, թե Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Թուրքիայի հետ բացահայտ թշնամության պարագայում ի՞նչ կմնա Հայաստանից, որ դեռ մի բան էլ ներդրումների մասին մտածենք: Իսկ որ սպառնալիքը միանգամայն ռեալ է, դժվար չէ համոզվել. եթե ներկայումս Թուրքիան կարողանում է սեփական քրդական խնդիրը լուծելու համար ռազմական ներխուժում իրականացնել հարեւան պետություն՝ Սիրիա, ընդ որում, հաշվի չառնելով անգամ ամերիկյան բացահայտ սպառնալիքները, ապա դժվար չէ պատկերացնել, որ առանց Հայաստանում ռուսական ռազմաբազայի, մեր երկիր ներխուժումը եւս միանգամայն սպասելի է: Ընդ որում, նույն քրդական խնդիրը եւս Հայաստանի համար կարող է լավ դաս լինել, որ արեւմտյան անվտանգության խոստումների վրա հույս դնելը, մեղմ ասած, վստահելի չէԱյսպիսով այն, որ Փաշինյանը, անկախ իր անձնական իրական նախասիրություններից, պարզապես չի կարող դուրս գալ ռուսական ուղեծրից, կարծես թե մնում է կասկածից դուրս: Եվ այն, որ նա Դավոսից մեկնելու է Մոսկվա՝ հունվարի 25-ին ԵՏՄ-ի նախագահությունը ստանձնելու համար, ապա, որ կարծես թե վերջնականապես է հստակեցված Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հարցը, իր հերթին է ցույց տալիս, որ անգամ Թրամփի մակարդակով արված վերջին զգուշացումից հետո ռուսական ուղղությունը գոնե այս պահին մնում է անփոխարինելի: Ասենք, դա է հուշում նաեւ արցախյան բանակցությունների ակտիվացումը, ինչը կարծես թե վերջնական տեսքի է բերում հայ-ադրբեջանական շփման գծին, այսինքն՝ Իրանի սահմանին խաղաղապահների հայտնվելու հեռանկարը: Սա միշտ էլ ամենասպասելի տարբերակն էր, պարզապես ներկայումս սկսում է ավելի հասկանալի դառնալ, որ կարծես թե անակնկալներ չեն լինելու: Ավելի ճիշտ, նման զարգացումները եւ Հայաստանի նոր իշխանությունների նմանատիպ դիրքավորումը այն պահին էր դառնում գործնականում առանց այլընտրանքի, երբ ԱՄՆ-ը հայտարարեց՝ Ադրբեջանի նավթարդյունահանման ոլորտից, ապա՝ Սիրիայից դուրս գալու մասին: Իսկ դա էլ իր հերթին է հուշում, որ արեւմտյան ներդրումների թեման, լինի դա Սփյուռքի, թե այլ օղակների միջոցով, գոնե այս պահին դառնում է լիովին անհեռանկար: Եվ նման իրավիճակում Փաշինյանը միգուցե այդպես էլ «վերջին պահին» չմտափոխվեր եւ ՀՅԴ-ի ուղղությամբ «զինադադարային» ակնարկներ չհղեր, եթե չլինեին ներքին որոշ այլ գործոնները:

Պախկվոցի Բրյուսելում. Արևելյան գործընկերության այս խմբակային լուսանկարում գտեք Նիկոլ Փաշինյանին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА