ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՒՔ ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՈՒ ՀԱՐԿԵՔ, ԱՐՑԱԽԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ

23.01.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒՔ ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՈՒ ՀԱՐԿԵՔ, ԱՐՑԱԽԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ

Երեւանցիները բավականին տարակուսեցին ծաղրածու քաղաքապետի մտադրությունից` տարեկան 5000 դրամ տուրք գանձելու ամեն մի ընտանի կենդանուց: Եվ պարզ չէ, միայն շնե՞րն ու կատունե՞րն են համարվում ընտանի կենդանի, թե՞ նաեւ ակվարիումի ձկնիկները: Երեւանցիները կատակում են, որ միգուցե բնակարաններով թափառող անկոչ խավարասերների՞ն էլ հարկեն:

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ ԵՎ «ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՆԵՐԸ»

 

ՀՅԴ-Ի ԱՊՏԱԿԸ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

Այն, որ թավշակրոն վարչախումբը ձգտում է հարկել ամեն ինչ ու արդեն հասել են շներին ու կատուներին, ցույց է տալիս, որ ֆինանսների սուր պակաս է առկա: Թե ինչ վնաս են հասցրել թավշիստները մեր տնտեսությանըընդ որում այն դեպքում, որ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ կազմով ու կառուցվածքով կառավարություն ձեւավորեն, թողնենք տնտեսագետներին: Բայց մի բան պարզ է` ո՛չ տնտեսության աշխուժացում կարելի է ակնկալել, ո՛չ էլ` ներդրումներ: Դե, Սփյուռքի նախարարությունը փակելն էլ թերեւս պայմանավորված է նրանով, որ Սփյուռքից ստանում են ոչ թե փող, այլ, պատկերավոր ասած, Չալոյի պոչըԻսկ Սփյուռքում մեծ դեր ունի ՀՅԴ-ն, եւ այլ ավանդական կուսակցություններ, ինչքան էլ թավշիստները փորձեն նրանց սիրաշահել, այդքան ազդեցություն չունենՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովում էլ իր հրաժեշտի ելույթում Հրանտ Մարգարյանը խստագույնս քննադատեց գործող ռեժիմին, եւ հնչեց նաեւ խոստում` այդ ռեժիմին հաջորդ ընտրություններին քշել իշխանությունիցԵվ ահա ճաշից հետո մատուցվող մանանեխի տարբերակով Փաշինյանը որոշեց ուղերձ հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին: Իրենք` դաշնակները, բավարարվեցին չորուցամաք հաղորդագրությամբ. «Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքների 5-րդ օրը անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը»: Ընդ որում, ՀՅԴ-ն ուղերձը չհրապարակեց, մատնանշելով, որ պատշաճ կլինի, եթե դա հրապարակի վարչապետը: Դա ոչ այլ ինչ էր, քան հրապարակային ապտակ: Բայց վարչապետը  այդ ապտակը կուլ տվեց եւ բավարարավեց նրանով, որ ուղերձի բովանդակութունը հրապարակեց ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը: Իսկ ուղերձում շռայլորեն շաղ են տրված գովասանքները: Իսկ թե ինչու Նիկոլը հիշեց ՀՅԴ-ի մասին, որի նախարարներին պաշտոնանկ էր արել փողոցում, եւ որին ահագին խանգարեց դառնալ խորհրդարանական կուսակցություն, դա էլ է պարզ: Թրաշամանուկները, թերեւս, իրենց թավշյա մաշկի վրա զգացին, թե Սփյուռքում իրար հետեւից իրենց համար ինչպես են փակվում բոլոր տեսակի «օդերը»: Ընդ որում, ոչ միայն փողի ու ներդրումների տեսքով, այլեւ հզոր լոբբիստական խմբեր ունեցող ՀՅԴ-ն, նաեւ տարբեր երկրների վերնախավերի մակարդակով ոչ այնքան լավ կարծիք ապահովեց թավշիստների մասինՈւ Նիկոլին այլ բան չէր մնում, քան փորձել ՀՅԴ-ի հետ լեզու գտնել, գովասանքներ շռայլել իր ուշացած ուղերձում: Երեւի թե, նոր գլխի ընկավ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մշտապես պատկառելի տեղ էին տալիս ՀՅԴ-ին` անկախ նրանից, թե այդ կուսակցության հանրային վարկանիշը ՀՀ տարածքում քանի տոկոս է կազմումՆաեւ առկա է այլ հանգամանք` ըստ ամենայնի, վոժդը վախենում է, որ ՀՅԴ-ն կարող է ալյանս ձեւավորել ՀՀԿ-ի եւ/կամ Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերեւս, նա նաեւ չի մոռացել, թե իր քաղաքական հայր ԼՏՊ-ի կողմից փակված կուսակցությունը ինչպիսի տրամադրություն ձեւավորեց ՀՀՇ-ական ռեժիմի հանդեպ Սփյուռքում, ինչը նույնպես նպաստեց Լեւոն Ակոպիչի` 1998-ի սկզբին խցանի պես դուրս թռնելուն:

ՈՍԿԵԶՕԾ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ

Ի դեպ, այժմ էլ ՀՅԴ-ն բոլոր դրդապատճառներն ունի Սփյուռքում Նիկոլի հանդեպ ձեւավորել նույնպիսի մթնոլորտ, ինչպիսին ձեւավորել էր Լեւոնի հանդեպ: Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներով «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» վերաբերյալ ձեւակերպումից նույնպիսի կապիտուլանտական գարշահոտ է փչում, ինչ ԼՏՊ-ի 1997-ի նմուշի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից: Ավելին, արդեն  արգահատելի նախադեպ ունենք, որ հարկատուների միջոցով պահվող Հ1-ով գնացել է ադրբեջանամետ պացիֆիստական ռեպորտաժ: Եվ դա այն պայմաններում, երբ հակառակորդը «խաղաղության է պատրաստվում» Նախիջեւանում ամենաինտենսիվ զինավարժություններով: Իսկ այդքան հապճեպ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելը մտածել է տալիս, որ ինչ-ինչ պատճառներով վոժդը եւ իր թրքաբոլշեւիկ ՔՊ կուսակցությունը երկյուղում են անգամ Երկրապահի մնացորդներից: Ի դեպ, ուշագրավ է, որ գեներալ Մանվելի կրկին կալանավորելու մասին դեռ երեք օր առաջ կանխավ տեղյակ էին անգամ թրաշամանուկ պատգամավորների օգնականների մակարդակով, եւ դա արտացոլվել է Ֆեյսբուքում ու լրատվական կայքերում: Պատահական չենք օգտագործում Նժդեհի «թրքաբոլշեւկ» տերմինը: Բոլշեւիկ նիկոլականները եղել են հենց գլխանց իրենց ամբողջ գործելակերպով, իսկ հիմա նրանց բազմաթիվ ֆեյքերը բացի այլակարծությունը ճնշելուց, անցել են հող հանձնելու եւ Ադրբեջանի հետ հաշտվելու սանձարձակ քարոզչությանը: Եվ հանրային ատելությունը թրքաբոլշեւիկյան վարչախմբի հանդեպ բավականին արագ աճում է հանրության բոլոր հատվածներում: Անգամ անսքող լիբերաստները, որ կյանքը չեն պատկերացնում առանց արեւմտյան գրանտների, բաց տեքստով վարչախմբին մեղադրում են դավաճանության, տարածքներ հանձնելու քստմնելի մտադրության մեջ: Նույնիսկ չհայ Կարպիս Փաշոյանը բացեիբաց խոսում է, որ Նիկոլի ռեժիմը առավելագույնս երկու տարվա ընթացքում ունենալու է զրոյական վարկանիշ: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների պահով թավշիստների երկյուղները գնալով աճում են: Արդեն երեւում է հեռանկարը, որ Եվրադատարանը ՀՀ երկրորդ նախագահին կարող է քաղբանտարկյալ ճանաչել, իսկ թե ինչ մղձավանջ է դա նշանակում Լեւոն Ակոպիչի երիտասարդ գեներացիա հանդիսացող նիկոլականների համար, բացատրելն իսկ ավելորդ է: «Արարատ» հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը, ուր մերկացվում է Լեւոնի եւ Նիկոլի դերը մարտիմեկյան ողբերգությունը կազմակերպելու մեջ, վարչախմբին հասցրեց հիսթերիայի, եւ բանը հասավ նրան, որ դրան պատասխանեցին Հ1-ով այդ թեմայով Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմի ցուցադրումով: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Պասկեւիչյանի ֆիլմը` դրա վերաբերյալ մեջբերում անենք  իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքից, ով, մեղմ ասած, երբեք էլ սիրով լցված չի եղել ՀՀԿ-ի, կամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. «Ֆիլմի հեղինակն է 2008թ. ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի այն երկրպագուներից է, ով վերջինիս մասին արտահայտվում է որպես Հայաստանի, շեշտում եմ` Հայաստանի հիմնադիր նախագահ (այսինքն Հայաստանի հիմնադիր, ավելին քան Հայկ Նահապետը): Արդ, որքանո՞վ կարող է ֆիլմը լինել օբյեկտիվ: Պարզ է, որ այն միակողմանի քաղաքական քարոզչական նյութ է: Չգիտեմ, արդյոք ճի՞շտ է Հանրային հեռուստաընկերությամբ «պատասխանել» մասնավորին: «Մասնագետները» կասեն` այո, չէ՞ որ երկուսն էլ հանրային տարածք են զբաղեցնում: Բայց չէ՞ որ Հանրայինը բյուջետային է, իսկ բյուջեն ձեւավորվում է մեր հարկատուների հարկերից, ում չի կարելի պարտադրել միակողմանի քարոզչություն»: Ահա այդպիսի ջրբաժան է այժմ: Այ, հիմա իսկական սեւ ու սպիտակ պատկեր է, այլ բաժանումը գնում է անկախ ներքաղաքական շահերից ու ճաշակներից: Բաժանումը գնում է իրենց հայությունը գիտակցողների եւ բացարձակ հակահայկական ուժերի միջեւ:

X ԺԱՄԱՆԱԿ` ՄԻՆՉԵՎ ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА