ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եկել ենք մի վիճակի, երբ ժողովուրդն ընդդեմ պետության է. Արթուր Ղազինյան

23.01.2019 15:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եկել ենք մի վիճակի, երբ ժողովուրդն ընդդեմ պետության է. Արթուր Ղազինյան

Այսօրվա մեր իրականությունն, ի թիվս այլ պարադոքսալ իրողությունների, իրար է հակադրել արդարությունն ու արդարադատությունը, ինչը, փաստացի, հանգեցրել է ժողովուրդն ընդդեմ պետության իրավիճակի:

Հայկական բանակի «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության․ Արթուր Ղազինյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

«Արդարություն թե արդարադատություն կամ ժողովուրդ թե պետություն։

Նորմալ իրավիճակներում այս հարցերը կարող էին տարակուսանք առաջացնել ցանկացած մտածելու ունակ և բանական քաղաքացու մոտ, քանի որ փաստացի հակադրվում են իրար հետ օրգանապես կապված երևույթներ և ինիստիտուտներ:

Բայց այսօրվա մեր իրականությունը, ի թիվս այլ պարադոքսալ իրողությունների, իրար է հակադրել արդարությունն ու արդարադատությունը, ինչը փաստացի հանգեցրել է ժողովուրդն ընդդեմ պետության իրավիճակի:

Արդարադատության հասկացության մեջ «արդար» բառն ունի առանցքային նշանակություն ու նախորդում է «դատել» մյուս կարևոր բառին: Տարրական իրավագիտակցությունից զուրկ մարդկանց կողմից «արդարադատությունն» ընկալվում է իրենց պատկերացրած «արդարի» շրջանակներում «դատելու» գործողություն, իսկ եթե այդ գործողության արդյունքում ընդունվում է այնպիսի որոշում, որը դուրս է գալիս «արդարի» մասին իր ունեցած սահմաններից և պատկերացումներից, ապա որոշումն ընդունող մարմինը, տվյալ պարագայում պետությունը, հայտարարվում է կողմնակալ, կոռումպացված, նախկին ռեժիմին ծառայող, հակահեղափոխական և այդպես շարունակ:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում հաճախ շրջանառվեց «ժողովուրդ» բառը` որպես իշխանության առաջնային կրողի: Բանը հասավ նրան, որ նախկին ընդդիմադիրը, որը համատեղության կարգով հանդիսանում է ներկայիս առաջնորդը, հայտարարեց որ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», որ «Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ», որ «կառավարության դուռն իրենց դուռն է, կուզեն կջարդեն» և որ «փողոց փակելու բացառիկ լիազորություն ունի միայն ինքը, որն իրեն տվել է ժողովուրդը»:

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով` ընտրելով և ձևավորելով իշխանություն, ինչպես նաև արտահայտելով իր դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ:

«Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում

Սակայն «ժողովրդի» կողմից ամեն ինչ որոշելու ընթացակարգ ՀՀ Սահմանադրության մեջ սահմանված չէ և չէր կարող սահմանվել, քանի որ ընտրություններից և հանրաքվեներից դուրս «ժողովուրդը» վերածվում է հասարակության և ապրում է իր առօրյա կյանքով:

Եթե մարդկանց համոզում և հավատացնում են, որ այսուհետ իրենք են ամեն ինչ որոշելու, ապա մարդկանց որոշ խմբեր անմիջապես իրենց հռչակում են «ժողովուրդ», ընդունում որոշումներ և ձեռնամուխ լինում այդ որոշումների իրագործման:

Ի՞նչ է լինում արդյունքում։ Իրենց «ժողովուրդ» հռչակած շահագրգիռ խմբերը հանդիպում են պետական մարմինների հակադրության, քանի որ իրենց որոշումների հիմքում դրված «արդարությունը» չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և գործող օրենդրությամբ սահմանված նորմերին և կանոններին:

Հակադրման արդյունքում քաղաքակիրթ պետություններում, որտեղ գործում է իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը, հաղթում է պետությունն ու պետական ինստիտուտները, իսկ հակառակ պարագայում պետությունը պարտվում է, իսկ հաղթում է իրեն «ժողովուրդ» հռչակած ամբոխը և պետությունում հաստատվում է ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:

Դատարանը, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, իրավունք չունի առաջնորդվել իրենց «ժողովուրդ» հռչակած մարդկանց խմբի տրամադրություններով` անտեսելով իրավունքի գերակայությունը: Եթե կալանքի ներկայացված անձը տառապում է անազատության հետ անհամատեղելի հիվանդություններով և ենթակա է ստացիոնար բուժման, ապա դատարանը պետք է մերժի կալանքի միջնորդությունը` որքան էլ որ այդ որոշումը հակասի «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովրդի» ընդունած որոշմանը:

Այսօրինակ որոշումներով թուլանում է պետությունը, պետականությունը, հեղինակազրկվում ու արժեզրկվում են պետական ինստիտուտները: Քանի դեռ մեր հասարակության մեջ չի գերիշխում այն համոզմունքը, որ ոչ ոք, բացի պետությունից, փողոց փակելու լիազորություն չունի, որ կառավարության դուռը, ռադիոտան դուռը պետական սեփականություն է և որևէ մեկն այն կոտրելու իրավունք չունի, մենք պետություն չենք ունենա»,-գրել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА