ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի հետ հարաբերությունների համար պատասխանատու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կլքի պաշտոնը

23.01.2019 10:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայի հետ հարաբերությունների համար պատասխանատու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կլքի պաշտոնը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը, որը մասնավորապես պատասխանատու էր Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունների համար, փետրվարի 15-ից կլքի պաշտոնը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն:

Վրաստանում ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ` կեղծ թղթադրամներ իրացնելու համար

Ուես Միթչելը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի վարչության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017-ի սեպտեմբերին: Նրա պարտականությունները կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալ Էլիզաբեթ Միլարդը:

«Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Ուեսը ահռելի աշխատանք է կատարել: Ես գնահատել եմ նրա խորհուրդներն ու իմաստությունը, երբ մեր վարչակազմում նա գլխավորում էր Եվրոպայի հետ հարաբերությունների համար պատասխանատու թիմը»,-հաղորդագրությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА