o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.01.2019 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, 21-րդ դարում ՀԱՄԱՑԱՆՑԸ հացին հավասար բան է դարձել, եւ նորմալ կայուն կայք ունենալը ցանկացած հաստատության համար կարեւոր է: Եվ ելնելով դրանից, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է. «Փետրվարի 1- ից միջազգային ինտերնետ հանրույթյունը թարմացնում է DNS-ը: (Ով չգիտի, շատ կարճ` դա համակարգ է, որը կապում է ձեր կայքի դոմենային անունը իրա ֆիզիկապես կայանված սերվերի, հեստինգի հետ: Այսինքն, որ հասցեն հավաքում եք, էս համակարգը գնտում է, թե որտեղ է ձեր ուզած կայքը): Ով դեռ չի հասցրել թարմացնել, իրենց կայքերը կամ հասանելի չեն լինի, կամ շատ դժվար հասանելի կդառնան փետրվարից»: Բնականաբար, Մարտիրոսյանը նաեւ հղում է տվել, որով կարելի է ստուգել, թե ինչքանով նորմալ վիճակում է այս կամ այն կայքը: Լրատվականները գրեթե բոլորը նորմալ էին, իսկ, այ, պետականների մեջ, ինչքան էլ զարմանալի լինի, նորմալ էին միայն վարչապետի եւ ԱԳՆ-ի կայքերը: Իսկ մնացյալը, այդ թվում ԱԺ-ի, կառավարության, ԱԱԾ-ի, նախագահի փետրվարի 1-ից կամ անհասանելի կլինեն, կամ շատ դժվար կբացվեն, եթե, իհարկե, կայքավարները խելքները գլուխները չհավաքեն:

ԶԱՐՄԱՆՔ

Մենք` հայերս, ինքներս մեզ համարում ենք չուզող եւ իրար հանդեպ շատ նախանձ ժողովուրդ: Սակայն զարմանալիորեն ՎՐԱՑԻՆԵՐԸ միանգամայն այլ կարծիքի են: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունենգ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը` ոչ: «Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը սա կլինի` դու այդ հիմարին նայի: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում... ինչպե՞ս հասավ հաջողության»,- ասել է Սաակաշվիլին, այնուհետեւ խոսքը շարունակել հայերի մասին: «Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն` հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին` շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Նիկոլի ազգական ՍԻՓԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ հայտարարում է հետեւյալը. «Ինձ ԱԺ տարել է ոչ թե Փաշինյանը, այլ 17155 քաղաքացի»: Դա լսելը ոչ միայն զարմանալի է, այլեւ ծիծաղելի, ու ակամա հիշում ես 3-րդ նախագահի թեւավոր խոսքը. «Յա՜, իրո՞ք»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА