o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԵՐԻ ԵՎ ՉՀԱՅԵՐԻ ՋՐԲԱԺԱՆԸ

22.01.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԵՐԻ ԵՎ ՉՀԱՅԵՐԻ ՋՐԲԱԺԱՆԸ

Թեեւ Նիկոլ Փաշինյանը շատ է նյարդայնանում «գյոռմամիշ» բառից, սակայն նրա թրաշամանուկները ի ցույց հանեցին «գյոռմամիշության» զարմանալի օրինակներ: Մարզպետների ինքնապարգեւատրումների շարանը, որը եկավ փոխարինելու կաշառակերությանը, զարմացրել է բոլորին: Իսկ ՔՊ երեւելիները դրան տալիս են աբսուրդային բացատրություններ` է՛լ «իներցիայով շարունակել», է՛լ «աշխատավարձն է ցածր» (խոսքը առավել քան 600 հազար դրամի մասին է), է՛լ... Կարճ ասած` «դըմփ-դըմփ հու»-ով ապրողներին մնում է անգիր անել «հավատում եմ, որովհետեւ աբսուրդ է» բանաձեւը:

ԱՐՑԱԽԱԴԱՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ

 

ԱՅԴ ԵՐԲՎԱՆԻ՞Ց «ԿԵՑՑԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ»

Բայց «գյոռմամիշությունն» ու աբսուրդը դեռ մի կողմԻնչպես հայտնի է, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո շրջանառության մեջ հայտնվեց «հասարակություններին խաղաղությանը պատրաստելու» մասին ձեւակերպումը: Իսկ դա ինքնին շատ չարագուշակ իմաստ ունի: Էդուարդ Շարմազանովը դիպուկ էր նկատել, որ չորս ժամ շարունակ նախարարները հաստատ եղանակի տեսություն չէ, որ քննարկել ենԵվ ահա հայտնվեց «խաղաղությանը պատրաստողի» ամենագռեհիկ տեսակը` ի դեմս ծաղրածու-դերասան Հովհաննես Ազոյանի: ԱԺ-ն «գունավորելու» հնարավորություն չստանալուց «աբիժնիկ» մնացած Կոլոտ Հովոն, մեկ էլ հենց Մովսես Գորգիսյանի նահատակության տարելիցին Բաքվի ընդդիմադիր ցույցերը մակագրում է. «Կեցցե այն ազատ, անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու»: Փաստորեն նա պիղծ ծաղրի առարկա է դարձնում ազգային հերոսի խոսքըԱնշուշտ, հանրությունը վրդովվեց, բայց շատերը դա վերագրեցին նրան, թե ասողի բոյն ու խելքը համապատասխանում են իրար: Մենք ամենեւին էլ այդ կարծիքին չենք, այլ ասում ենք, որ հայ մարդն այդպիսի բան ասել չի կարող: Այդպիսի բան կարող է ասել միայն չհայը: Թուրքը: Իսկ ցանկացած հայ մարդ (խոսքը հայերի, այլ ոչ թե սոսկ «յան» ազգանուն կրողների մասին է), շատ լավ գիտի, որ ինչպիսին էլ լինի Ադրբեջանը` դեմոկրատական, բոլշեւիկյան, դիկտատորական, նա մնում է մեր կենսաբանական թշնամին, որը երազում է մեր ոչնչացման մասին: Հայի համար լավ Ադրբեջանի միայն մի տեսակ գոյություն ունի` կազմաքանդված, վերացված, իսկ մնացած բոլոր տեսակները նույնն են: Ու այդ` մեղմ ասած, բարձր ճաշակ չզարգացնող դերասանի ուղերձը սոսկ ուղղված է մեր ազգային իմունիտետի դեմ: Այդ տեսակը վերջերս շատ-շատ ենք տեսնում թրաշամանուկների շարքերում: Ազգային ամենայն ինչը ատող ու ծաղրող: Անշուշտ, այդպիսինները, լծակներ ստանալով, չարիք են դարձել մեր գլխին: Բայց ցանկացած չարիք նաեւ նոր հնարավորություն է: Հիմա գրեթե բոլոր չհայերը դուրս են եկել ծակուծուկերից ու մեկտեղվել են: Հիմա բոլորի տեղերը գիտենք:

«ԹՂԹԵ ՇԵՐԵՓՆԵՐ» ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ԻՆՉՈՒ Է ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ ՄԱՄՈՒԼԸ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը վստահ է, որ 2019-ը դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Նա շեշտում է, որ հանրությանը մատուցվում են կեղծ օրակարգեր, մինչդեռ. «Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների»:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹՇՆԱՄԻՆ ՆԱԵՎ ՆԵՐՍԻՑ Է

«Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում»: Իրավացիորեն նկատելով, որ. «Դժվար է պատկերացնել, որ Բարգավաճ կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը», նա գալիս է եզրակացության. «Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը, եւ այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն: Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին»:

ԴՈՒՔ ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՈՒ ՀԱՐԿԵՔ, ԱՐՑԱԽԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ

Այո, մամուլն է մնացել միակ խոսափողը, որի միջոցով իրական, խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմության ձայնը տեղ է հասնում: Ընդ որում, այդ իրական ընդդիմությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ից եւ վերջինիս դաշնակիցներից, ՀՅԴ-ից, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից, այլեւ բազում հայ քաղաքացիներից, ովքեր քչից-շատից տիրապետում են խոսքին: Իսկ որ ամբողջ իշխանությունը լծված է կապիտուլյանտական զազրելի գործընթացին` պարզ երեւում է բազում ազդակներից: Նիկոլը նոր չէ, որ հողատու է, նա դեռ իր հռչակավոր «Երկրի հակառակ կողմը» գրքում է գրել. «Ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»: Նոր չէ, որ տիկին Աննան խաղաղասիրական կոչերով է հանդես գալիս եւ փամփուշտներից զարդեր ձուլում: Եվ նոր չէ, որ հակասանիտարական ոմն կապտամազիկ հասնում է նրան, որ ոչ միայն ընկերություն է անում թշնամու հետ, այլեւ նկարվում թշնամու դրոշի հետ: Իսկ թշնամին ծիծաղում է այդ «խաղաղությանը պատրաստվելու» դրսեւորումների վրա` տեսագրելով, թե ադրբեջանուհին ինչպես է անարգում եւ այրում ՀՀ դրոշը: Պատահական չէր, որ ՀՀ ԳՄ վերջին նիստից հետո շեշտվեց, որ Սերժ Սարգսյանն անելիքներ ունի քաղաքականությունում, եւ անելիքներ ունի հենց արցախյան ենթատեքստով: Ու նաեւ հիշատակենք մի դիտարկում Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքից: Նկարագրելով հանրային տրամադրությունները 1997-ի աշնանը, ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ եթե մինչ այդ Արցախի հարցը, ըստ սոցհարցումների, 4-րդ-5-րդ տեղերում էր, ապա ԼՏՊ-ի դավաճանական հոդվածից հետո միանգամից դուրս եկավ 1-ին տեղ: Վստահաբար անցած 22 տարիների ընթացքում հայի հոգեկերտվածքը մազաչափ իսկ չի փոխվել, եւ թող «Հող խաղաղության դիմաց» տարբերակի մասին երազողները վստահ լինեն, որ նույնպիսի հուժկու հակահարված կստանան, ինչպիսին ստացել էր իրենց հոգեւոր հայր Տեր-Պետրոսյանը:

ԱԺ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ԴԵՌ ՉԲԱԺԱՆԱԾ` ՏԱԳՆԱՊՆԵՐԸ ԽՏԱՆՈՒՄ ԵՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА