o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միգուցե շուտով շքանշաններով իրենք իրենց պարգեւատրեն». Արամ Հարությունյան 

21.01.2019 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Միգուցե շուտով շքանշաններով իրենք իրենց պարգեւատրեն». Արամ Հարությունյան 

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ մի շարք մարզպետներ, այդ թվում` Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի մարզպետներն, իրենք իրենց կամ յուրայիններին պարգեւատրել են` 13-րդ աշխատավարձով, թեպետ նախորդ տարի անգամ 12 ամիս չեն աշխատել, այլ պաշտոնավարել են ընդամենը մի քանի ամիս: Մեծ աղմուկ բարձրացրած բացահայտումներին` «Իրավունք TV» տաղավարում անդրադարձել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Նարեկ Մալյանը կոչով դիմել է ԱԱԾ սպայական կազմին (Տեսանյութ)

– Առայժմ նյութական ձեւով են պարգեւատրում, միգուցե շուտով շքանշաններով իրենք իրենց պարգեւատրեն: Այսօրվա իշխանությունների, առավել եւս կադրերի մասին գնահատականներ տալը, արդեն բոլորովին հետաքրքիր չէ, որովհետեւ մենք զավեշտը զավեշտի հետեւից ենք տեսնում: Օրինակ, այն մազպետը, որը հեկտարը չէր տարբերում (նկատի ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, - հեղինակ) մնաց իր նույն պաշտոնին կամ Հունան Պողոսյանը, որը նախկին համակարգի ներկայացուցիչ էր համարվում, փաստորեն, որոշակի առաքելության համար նշանակվեց Սյունիքի մարզպետ: Ինչպես հիշում եք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ հայտարարարություն արեց, թե Հ. Պողոսյանի նշանակումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ներթափանցող «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրվի»: Այսինքն` ըստ էության, այն ժամանակ մեր հարեւան Իրանին մեղադրելու առաջին «սերիան» էր: Իսկ երկրորդը մի քանի օր առաջ տեսանք ԱԺ-ում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթի տեսքով, որտեղ նա Իրանին անվանեց «ավոտորիտար բնույթի երկիր»: Այնպես որ, չեմ կարծում, թե պետք է լուրջ ընդունենք այս մարզպետներին, որովհետեւ այս իշխանությունը ժամանակավոր է: Տարբեր առիթներով ասել եմ` սա հակառուսական, հակաիրանական նախագիծ է, ցավոք,  վերջում դառնալու է նաեւ հակահայկական: Իսկ այդ նախագծի մեջ մարզպետներին եւ իշխանիկներին շատ քիչ դեր է տրված: Նրանք ընդամենը պետք է ժամանակ ձգեն` մինչեւ, այսպես ասած, «հեղափոխության» ծրագիրը կիրագործվի: Ուստի` չպետք է զարմանանք, որ նման մարդիկ են հայտնվել իշխանության մեջ` տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առավել եւս խորհրդարանում, որտեղ քաղաքականության հետ մեծ մասը որեւէ կապ չունեցող մարդիկ են, եւ իրենց կենսագրության միակ լուսավոր կետը այն է, որ իրենք քայլել են Նիկոլ Փաշինյանի կողքով: 

– Այսօր ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով եւ չեն գերազանցել իրենց լիազորությունները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Խնդիրն այն է, որ համոզված եմ` այդ նույն մարզպետարաններում կլինեն շատ ավելի սոցիալապես անապահով աշխատակիցներ: Այդ նույն մարզպետների աշխատավարձերը էապես բարձր է, քան թե սովորական տեխնիկական աշխատողներինը, կարող էին որոշակի գումար նրանց հատկացնել, որը նախատեսված էր պարգեւատրման համար: Մյուսները չգիտեմ, բայց հատկապես Հունան Պողոսյանը չեմ կարծում, թե  սոցիալական այնպիսի վիճակում էր, որ դրա կարիքն ուներ: Չնայած` ընդհանրապես նման մարդիկ, կներեք, բայց փողի հանդեպ շատ ավելի գծուծ են լինում, քան թե նրանք, որոնց առանձնապես փողը չի հետաքրքրում, այլ միայն այնքանով, որ կարողանան կարիքները հոգալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Արամ Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք վաղը` iravunk.com-ում` «Իրավունք TV»-ի լուրերի թողարկումից հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА