ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական ավազակային հարձակումը Երևանում. թիրախում կրկին Varks.am-ն էր

21.01.2019 21:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հերթական ավազակային հարձակումը Երևանում. թիրախում կրկին Varks.am-ն էր

Քիչ առաջ հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը: Ժամանել են ոստիկանության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-իվ հափշտակել է մոտ 600 հազար դրամ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս էր մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ 

Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել էր, և Արաբկիրi ոստիկաններն արդեն մոտավոր ունեին կասկածյալի տվյալները։ 

Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր էին նախապարտաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ 

Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դավիթ Սանասարյանը կրկին հանդիպել է վարչապետին․ նա այսօր մասնակցում է ՔՊ համաժողովին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА