ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17.5 մլն եկամուտ, բնակարան կենտրոնում. Ալեն Սիմոնյանի ունեցվածքը

21.01.2019 15:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
17.5 մլն եկամուտ, բնակարան կենտրոնում. Ալեն Սիմոնյանի ունեցվածքը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ունեցվածքի հայտարարագիրը.

Ալեն Սիմոնյանը հաշվառված է Աբովյան 62, 6 հասցեում, բնակվում է Արամի 72, 29 հասցեում:

«Ժամանակ». Անակնկալ. Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Որպես անշարժ գույք՝  Սիմոնյանը հայտարարագրել է 78 քմ մակերեսով 1 բնակարան, որը գտնվում է Եկմալյան 1/1, 76 հասցեում: Բնակարանը Սիմոնյանին պատկանում է համասեփականության իրավունքով:

Որպես շարժական գույք՝ Սիմոնյանը գրանցել է 2012 թ-ի Range Rover Evoque մոդելի  ավտոմեքենա:

1 տարվա ընթացքում Սիմոնյանը ստացել է հետևյալ եկամուտները՝

722 հազար 050 դրամ՝ աշխատավարձ Մեդիա Նյուզ ՍՊԸ-ից

2 մլն  766 800 դրամ՝  պատգամավորական աշխատավարձ,

14 մլն դրամ՝  փոխառություններ Հայէկոնոմ բանկից:

Եկամուտների ընդհանուր հանրագումարը՝ 17 մլն 488 հազար 850 դրամ:

Դրամական միջոցները կազմել են՝ 

2 մլն 560 հազար դրամ,

18 հազար 500 դոլար:

Նշենք նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Սիմոնյանը գրանցել է նաև 50 000 դրամ արժողությամբ 1 բաժնեմաս, որը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշված չէ:

Նյութի աղբյուրըՙ https://zham.am/?p=30501&l=am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА