o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը

21.01.2019 14:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը

Որպես կասկածյալ այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում 2018 թվականին օպրատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել եւ կատարվում է խոշոր չափի չարաշահումնր։

Ոստիկանները, իսկ հետո Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ եւ պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել, որ այսօր տնօրեն Գայանե Հ.-ն ձերբակալվի։
Աղբյուրի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել եւ տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր։
Քննիչները պարզել են նաեւ, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են։ Նաեւ հիմնավորվել է, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված իրեն վստահված սննդամթերքից։

Երևանում 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ, որը խոստովանել է արարքը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА