ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ գլխավոր դատախազի ունեցվածքը

21.01.2019 14:00 ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ գլխավոր դատախազի ունեցվածքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքի հայտարարագիրը՝ ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի:

2017 թվականի տարեկան հայտարարագրում, որը ներկայացվել է 2018 թվականի մարտի 28-ին, գլխավոր դատախազը գրանցել է 15 մլն 809 հազար 13 դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ միջոցներից՝

Խաժամուժը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

13 մլն 773 հազար 883 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 

1 մլն 750 հազար դրամ՝ այլ եկամուտներ,

285 130 դրամ՝ աշխատանքի վարձատրություն:

Դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ:

Որպես անշարժ գույք՝  գրանցված է մեկ առանձնատուն, որը ձեռք է բերվել տարվա ընթացքում 43 մլն դրամով, և 1 հողամաս, որը տարվա վարտին վաճառվել է 102 հազար 445 դրամով: 

2016 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում Արթուր Դավթյանը գրանցել է 3 հողամաս և մեկ առանձնատուն:

Փոխառությունները կազմել են 10 մլն դրամ:

Դրամական միջոցները կազմել են 28 մլն դրամ:

Եկամուտները՝  40 մլն 290 հազար 073 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից

164 հազար 500 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,

12 մլն 500 հազար դրամ՝ ստացված փոխառություններ,

180 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն,

3 մլն 800 հազար դրամ՝ այլ եկամուտներ,

4 մլն 645 հազար 573 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,

19 մլն դրամ՝  գույքի օտարումից ստացված եկամուտ:


Արթուր Դավթյանի կնոջ՝  Անի Դավթյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում գրանցված է 765 000 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:


Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 8 մլն դրամ, որը տարվա ավարտին նվազել է, դառնալով 3 մլն դրամ:

Արթուր Դավթյանի հայրը՝  Սարգիս Դավթյանը 2017 թվականին ստացել է 8 մլն 843 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ կերպ՝

3 մլն 900 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն,

3 մլն 700 հազար դրամ՝ այլ եկամուտներ,

1 մլն 243 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА