o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի երեք օր էլ համբերեք. Մանվել Գրիգորյանի գործով տեսագրություն

21.01.2019 13:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Մի երեք օր էլ համբերեք. Մանվել Գրիգորյանի գործով տեսագրություն

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մի ուշագրավ հայտարարություն կատարեց նշելով.

Վահե Գրիգորյանի հեռախոսավարձը աստղաբաշխական թվերի է հասնում

«Վարչապետը իր վրա վերցրեց կամք եւ հայտարարեց, որ յուրաքանչյուր դատավոր գործի անկախ: Միեւնույն ժամանակ վարչապետը հայտարարեց, որ տեղյակ է, որ որոշ դատավորներ փորձում են զանգահարել այս կամ այլ պաշտոնյաների այս կամ այն հարցով: Վարչապետի հայտարարությունից, ինչը կարծում եմ առանց չճշտելու չէր արվի, անցել է ամիսներ եւ որեւէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, որպեսզի դատական իշխանությունըՙ գործադիր, կամ օրենսդիր մարմնի պաշտոնյան հասկանա, որ վարչապետը լուրջ է տրամադրված: Եթե այս ամիսների ընթացքում այդ մեխանիզմը աշխատեր, ապա այդ նույն գործով Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ցույց անողներին, ովքեր պահանջում էին նորից հետ վերադարձնել Գրիգորյանին բանտ, չէր համարձակվի մոտենար ինչ որ մեկը եւ այնտեղ կանգնած որոշ մարդկանց, հավանաբար կազմակերպիչներին, չէր տեղեկացնի ասելովՙ «մի քանի օր էլ համբերեք»:

Մանվել Գրիգորյանը այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ եւ դեռ պատիժ չի կրում: Իսկ այսօր բարձրաձայնել, որ պետք է նրան տանեն բանտ, իսկ կալանքի հիմքեր չկան գումարած իր հիվանդությունները, ըստ փաստաբանի, տեղին ու իրավաչափ չէ: 

«Դատարանում նիստ է ընթանում, մոտենում է մի անձՙ ցուցարարներին, իսկ այդ պահին չգիտեմ որ լրատվամիջոցը մոտենում է նկարահանելու նրան թույլ չեն տալիս, հետ է գնում, սակայն իր տեխնիկայի ուժով տեղի է ունենում աուդիոձայնագրություն: Սրան որեւէ պետական լիազոր մարմին չի արձագանքում: Այստեղ խնդիրը Մանվել Գրիգորյանը չէ, այլ անձի խախտված իրավունքը, ըստ որի էլ մենք ունենալու ենք ընտրովի արդարադատություն»: 

Թե ովքեր են նման բան ասողները դիտեք տեսանյութում.

Ա. Հակոբյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА