ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալը գնահատել են ավելի քան 7000 տոննա

20.01.2019 17:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալը գնահատել են ավելի քան 7000 տոննա

ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն առաջատարներն են երկրաշուրջ տարածությունը տիեզերական աղբով աղտոտման չափերով: Այդ մասին ասված է այն հոդվածի հրապարակված թեզիսներում, որը պատրաստել են Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի աշխատակիցները:

Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ

«Ուղեծրում աղբի զանգվածը (2017 թվականին այդ զանգվածը կազմել է շուրջ 7,2 հազար տոննա) շարունակում Է աճել. վերջին երեք տարում այն աճել է տարեկան մոտավորապես 100 տոննայով կամ շուրջ 2 տոկոսով»,- գրում են գիտնականները:

«Տիեզերական աղբի քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում է Ռուսաստանը, իսկ երրորդում՝ Չինաստանը: Այս երկրներին է բաժին ընկնում տիեզերական աղբի 93 տոկոսը: Տարեկան դրա ընդհանուր ծավալը մեծանում է չորս տոկոսով»,- ասված է թեզիսներում:

Ամենից շատ տիեզերական աղբ է գոյանում ուղեծրային ապարատների քայքայման եւ բախման պատճառով: Բացի այդ, ուղեծիրն աղտոտում են տանող հրթիռների՝ բանելուց անպետքացած աստիճանները եւ թափառքի բլոկները, արդեն չգործող արբանյակները, արձակման ժամանակ պոկված բեկորները:

«2017 թվականի տվյալներով՝ երկրաշուրջ ուղեծրում է գտնվում 10 սանտիմետրից ավելի մեծ չափի շուրջ 18 հազար օբյեկտ»,- նշված է փաստաթղթում:

Փորձագետները նախազգուշացնում են, որ տիեզերական աղբի հետ բախումները կարող են վտանգավոր հետեւանքների հանգեցնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА