ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

20.01.2019 12:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» կողմից շարունակվող բողոքի ակցիայի շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դաղստանում ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ գործով ձերբակալվել է «Չեռնովիկ» թերթի լրագրողը

Ֆրանսիական BFM հեռուստաընկերության տվյալներով՝ ցուցարարները ձերբակալվել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել են արգելված պարագաներ, որոնք կարող են ծառայել որպես զենք:

Չնայած, որ ակցիայի մասնակիցները այրում են ֆայերներ, իրավապահներն այսօրվա գործողությունը հանգիստ են որակում:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային աննկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА