ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կշեռքներին ռոմանտիկ ժամադրություն է սպասվում. Աստղագուշակ հունվարի 20-ի համար

20.01.2019 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կշեռքներին ռոմանտիկ ժամադրություն է սպասվում. Աստղագուշակ հունվարի 20-ի համար

Խոյ. Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում` էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ` անձնական շփումները: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

ՀՈւՆԻՍԻ 24-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Ցուլ. Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Երկվորյակ. Օրը համապատասխանում է ինչպես հանգստին, այնպես էլ` օգտակար գործունեություն ծավալելուն, իսկ ենթագիտակցությունն էլ ձեզ կհուշի, թե ինչով է ավելի նպատակահարմար զբաղվել: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների` նվազագույն ջանքեր թափելով: Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են հարթ և ներդաշնակ, ձեր կարծիքը հաշվի են առնում, ձեր խորհուրդներին հետևում են:

Խեցգետին. Բարենպաստ օր է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ են դասավորվում ուղևորությունները, իսկ ճանապարհի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ:

Առյուծ. Համապատասխան օր է նոր դաշնակիցներ գտնելու, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ում դուք պետք է ինչ-որ կարևոր բան համոզեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Նման օրը հեշտ է սիրահարվել, ընդ որում` լուրջ և երկարատև: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրույթ չեն պատճառում, դրա հետ մեկտեղ էլ դուք գտնում եք պարզունակ խնդիրների լուծման անսպասելի լուծումներ: Այս ամենը միայն նպաստում են օրը ավելի հագեցած և արդյունավետ անցկացնելուն:

Կույս. Ֆինանսական տեսանկյունից օրը բարենպաստ է, հնարավոր է զգալի գումարների կամ արժեքավոր նվերների ստացում: Կարելի է արվեստի գործեր, հնաոճ և ոսկերչական իրեր գնել: Ենթագիտակցությունը բավական ուժեղ է, և հիմնականում դրա շնորհիվ դուք գտնում եք ամենաբարդ հարցերի պատասխաններ: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից:

Կշեռք. Օրը գերազանց համապատասխանում է ոչ ֆորմալ շփումներին, ընկերների հետ հանդիպելուն, ռոմանտիկ ժամադրությանը: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք և դա ձեր դու կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

Կարիճ. Դուք օգտակար ու հետաքրքիր տեղեկություններ եք ստանում, սակայն դեռևս չգիտեք, թե ինչպես դա լավագույնս օգտագործել սեփական շահերի համար: Ռոմանտիկ ժամադրությունը լավ կանցնի` թողնելով անջնջելի հուշեր: Դուք այսօր անչափ հմայիչ եք և հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն ձեր նկատմամբ: Կարելի է խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա։

Աղեղնավոր. Դուք այսօր շատ եք ձգտում կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան խանգարում է դրական արդյունքի հասնել: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ` հանգամանքների ազդեցության տակ գործողությունների են դիմում, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն և հետագայում շատ

Այծեղջյուր. Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց` նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում: Կարող են իրենց մասին հիշեցնել ոչ վաղ անցյալում ծագած խնդիրները: Փորձեք սթափ վերլուծել ձեր թույլ տված սխալները` դրանք չկրկնելու համար: Երեկոն հաճելի լուրեր կբերի ձեզ:

Ջրհոս. Այսօր արժե նախաձեռնություն ցուցաբերել` քննարկման առաջ քաշել ձեր գաղափարները։ Դուք հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար:

Այսօր ձեր անձնականը կշողա ծիածանի յոթ գույներով.Օրվա աստղագուշակ

Ձկներ. Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը, սակայն միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ համախոհները ձեզ կսատարեն ոչ միայն դատարկ խոսքերով: Կարելի է իմիջի փոփոխության հետ կապված փորձարարություններ անել: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել; Դուք կենտրոնացած եք և լրջամիտ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА