ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով

19.01.2019 15:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը. Շարմազանովը հայտարարություն է տարածել

«Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է։ Մենք ենք ընտրել նրան համագումարում։  Նա ունի ասելիք և անելիք»,– ասաց Շարմազանովը։

Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը, որն այսօր վարել է ԳՄ նիստը, պատրաստվում է  վերադառնալ ակտիվ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց. «Բայց ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից։ Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ–ների հետ շփումն է, ուրեմն լիքը ճ կլասի գործիչներ կան, որոնք հիմա պիտի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար լինեին»,– ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ հերթական համագումարը մյուս տարի է, իսկ մինչև այդ արտահերթ համագումարի մասին խոսք չկա։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА