ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայում գործարարն աշխատանքի է ընդունել գործազուրկ ներգաղթյալին, որը գտել և իրեն է վերադարձրել գումարով լի պայուսակը

19.01.2019 19:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայում գործարարն աշխատանքի է ընդունել գործազուրկ ներգաղթյալին, որը գտել և իրեն է վերադարձրել գումարով լի պայուսակը

Իտալիայի Վիչենցա նահանգում մարոկկացի ներգաղթյալը զբոսանքի ժամանակ պայուսակ է գտել, որում կանխիկ 900 եվրո է եղել: Տղամարդը պայուսակը հանձնել է Կարտիլյանո համայնքի ղեկավարին, որը ոստիկանության օգնությամբ գտել է պայուսակի տիրոջը, գրում է La Repubblica պարբերականը:

Պարզվել է, որ գումարի տերը կազմակերպության տնօրեն է: Վերջինս 59-ամյա Օմարին, որն իր նախկին աշխատատեղի փակման պատճառով արդեն 6 տարի գործազուրկ է, իր մոտ հարցազրույցի է կանչել և ընկերության մասնաճյուղերից մեկում աշխատանքի ընդունել: Օմարը, որն արդեն 30 տարի է՝ ընտանիքի հետ Իտալիայում է, երկուշաբթի օրվանից աշխատանքի կանցնի:

Կարտիլյանոյի համայնքապետ Գուիդո Գրեգոն Facebook-ի իր էջում Օմարի և նրա կնոջ հետ լուսանկար է հրապարակել «ապրե՛ք, ազնիվ քաղաքացիներ» վերնագրով:

Մոսկվան արցախյան հարցի կարգավորման համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Երևանի և Բաքվի միջև

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА