ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

19.01.2019 13:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել  Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...»

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհավորում եմ  Ձեզ Հայաստանի  վարչապետի  պաշտոնում  նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի  խորհրդարանական  ընտրություններում Ձեր դաշինքի հաջողությանկապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և  հարևանների հետ  խաղաղ գոյակցող  Հայաստանին:  Միասին  մենք  կարող ենք  առաջընթաց  արձանագրել մեր երկրների  միջև առևտրատնտեսական կապերի  խորացման,  համաշխարհային  անվտանգության ամրապնդման և  կոռուպցիայի դեմ պայքարի գործում:  Լեռնային  Ղարաբաղի  հակամարտության խաղաղ  կարգավորումը  կնպաստի այդ ջանքերին:

Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА