ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նազենի Ղարիբյանն ո՞վ է, որ ինձ աուդիտով ահաբեկի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18.01.2019 22:40 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նազենի Ղարիբյանն ո՞վ է, որ ինձ աուդիտով ահաբեկի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ մշակույթի նախարարության կողմից Խորեոգրաֆիայի պետական թատրոնում հին ու նոր տնօրենների շուրջ ստեղծված քաոսը դեռեւս շարունակում է չլուծված մնալ. նոր տնօրենը հնից պահանջում է թատրոնի կնիքը, իսկ նախկինն էլ պնդում է, որ չի պատրաստվում թատրոնից հեռանալ եւ հանձնել կնիքը, քանի դեռ նախարարությունից չի ստացել իր ազատման հրամանը:

«Պատերազմ, թե խաղաղության» փոխարեն Վենետիկի Բիենալե կմեկնի «Հեղափողությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ «ՂԱԼԼԱԹ» Է ԱՐԵԼ»

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում թատրոնի նախկին տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կտրականապես հերքեց օրեր առաջ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի այն տեղեկությունը, թե ինքը նախապես տեղեկացված է եղել իր աշխատանքից ազատվելու մասին. «Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ ազատված եմ աշխատանքից, ես երեկ առավոտյան եմ եղել Մշակույթի նախարարությունում եւ թատրոնի տնօրենի պաշտոնից ինձ ազատելու հրաման չկա, նույնիսկ մինչեւ այսօր: Միայն երեկ, երբ ոստիկանությունը եկավ թատրոն, նրանց մոտ տեսա իմ ազատման հրամանը»,- ասաց թատրոնի նախկին տնօրենն ու լրագրողների այն պնդմանը, թե Նազենի Ղարիբյանն ասել է, որ դուք պատշաճ տեղեկացված եք եղել, եւ աուդիտ պիտի արվի թատրոնում, տիկին Գայանեն վրդովված ասաց. «Նազենի Ղարիբյանը «ղալլաթ» է արել, ներողություն, իսկ Նազենի Ղարիբյանն ո՞վ է, որ ինձ աուդիտով ահաբեկի, ինձ ծանուցվել է, որ հնարավոր է  չերկարացվի ձեր պայմանագիրը, բայց որ ազատվել եմ` չի ծանուցվել: Մշակույթի նախարարությունն ասում է, որ թատրոնի տարածքն էլ է իրենցը, բայց փաստաթղթերով իրենցը չէ, Պետգույքինն է, ու այդ տարածքում ոչ մեկը պայմանագիր չունի այդտեղ գոյատեւելու, 8 տարի «պատերազմ» է գնում այդ տարածքի վրա»:

«Մնում եմ իմ համոզմանը, այսօր ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը միացվի այլ գերատեսչության». Սոֆյա Հովսեփյան

 

«ՀԻՄԱ ԵԿԵԼ Է ՄԻ ԱՂՋԻԿ, ՈՐՆ ՈՒՆԻ ԻՄ ԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՆԸ»

Գայանե Կարապետյանի խոսքերով` ինքը նոր տնօրեն Լիլիթ Փալանջյանի դեմ ոչինչ չունի. «Նոր տնօրենին էլ են գցել հիմար վիճակի մեջ, ես իրավունք չունեմ այդ աղջկա դեմ որեւէ բան ասելու, պարզապես սա ընդամենը Նազենի Ղարիբյանի շահադիտական նպատակն է, որ իր ուզած մարդուն բերի տեղավորի մի տեղ»,- ասաց նախկին տնօրենն ու հստակեցրեց. «Նազենի Ղարիբյանի ուզած մարդը Լիլիթ Փալանջյանն է, որի հետ գնում է ոստիկանություն, որի հետ դուռ է կոտրում... Մեկ անգամ, այս ամիսների ընթացքում, Նազենի Ղարիբյանը եկե՞լ է թատրոն, որ իմանա, թե ուր է բերում Փալանջյանին, հետո նոր նշանակի տնօրեն: Հիմա, եկել է մի աղջիկ, որն ունի իմ ազատման հրամանը ու դրանով ներկայանում է ոստիկանություն` դիմում է, որ ասեք Գայանե Կարապետյանին, որ ինքն այլեւս տնօրեն չէ, եկեք դուռը կոտրեք, բացեք, իրեն էլ ասեք, որ կնիքն էլ բերի հանձնի...»:

Նազենի Ղարիբյանը ՊՈԱԿ-ներում անձնական տվյալների հավաքագրմա՞մբ է զբաղված

 

«ՀԻՄԱ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է, ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԳԱԼԻՍ Է` ԴՈՒՌԸ ՋԱՐԴԵԼՈՒ»

Նախկին տնօրենի պնդմամբ իրենք 8 տարի շարունակ բարձրաձայնել են թատրոնի խնդիրների մասին, սակայն, ըստ նրա` անօգուտ, արդյունքում ո՛չ լրատվամիջոցներին, եւ ո՛չ էլ հանրությանը թատրոնի գտնվելու վայրի ու գոյության մասին քչերն են իմացել: Սակայնթատրոնի շուրջ ստեղծված աղմուկի համար նախկին տնօրենը շնորհակալ է փոխնախարարին. «Զավեշտ թող չհնչի, բայց ես շնորհակալ եմ Նազենի Ղարիբյանին, որովհետեւ մինչ այս, հայաստանյան ԶԼՄ-ները պարբերաբար գրում էին, որ նման թատրոն չկա, կամ թղթի վրա թատրոն է` տեղը չգիտեն, բայց այսօր բոլորը տեղեկացան թատրոնի մասին: Եվ ԶԼՄ-ները  իրավացի էին, որովհետեւ չկա հասցե, մենք ընդամենը գտնվում ենք Պարարվեստի ուսումնարանի տարածքում, ըստ ստեղծման օրվա օրդերի, եւ առ այսօր գրանցման հասցեի: 8 տարի խնդրել ենք, բայց նախարարությունից չեն եկել թատրոն, որ տեսնեն մեր վիճակը, չեն եկել, պետք չի եղել իրենց, իսկ հիմա պետք է` գալիս են, փոխնախարարը գալիս է` դուռը ջարդելու...»:

Արմավիրցի Վանուշը` մինչ ԱԺ հասնելը դարձավ Լիլիթ

«ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՍԵԼ` «ՀԱՄԵՑԵ՛Ք, ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ» ԵՎ ԹԱՏՐՈՆԸ ԶԻՋԵԼ»

Թատրոնի դերասանուհի ՄԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ դերասանական կազմի անունից հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ, ավելին` ըստ նրա, եթե թատրոնը մյուզիքլից վերափոխվի բալետայինի, ապա իրենք բոլորն էլ գործազուրկ կմնան. «Տեղեկացանք նաեւ, որ թատրոնի ձեւաչափը փոխվելու է, ես դրամատիկական ժանրի դերասանուհի եմ, եւ ի տարբերություն բալետայինի` ե՛ւ երգում ենք, ե՛ւ պարում ենք, ե՛ւ դրամատիկական դերեր ենք խաղում: Այսինքն` ես եւ իմ գործընկերները մնալու ենք առանց աշխատանքի: Չեմ կարող թույլ տալ, որ ինձ հեռացնեն որովհետեւ, երբ ես ընդունվել եմ թատերախումբ, այն չի եղել բալետային ուղղվածությամբ: Ես եւ իմ ընկերներն  արել ենք բանվորի, դերձակի աշխատանք, մենք գիշերներն ինքներս ենք վարագույր ներկել, դեկորացիա սարքել, մեկս մյուսին գրիմ արել: Այսինքն` իմ ու իմ կոլեգաների ջանքերով է թատրոնը ստեղծվել է, եւ չեմ պատրաստվում ասել` «Համեցե՛ք, բարի գալուստ», եւ թատրոնը զիջել միայն նրա համար, որ ֆորմատին չեմ համապատասխանում»,- իր դժգոհությունը հայտնեց թատրոնի դերասանուհին:

ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՎԷ ՈՏՔ ԴՐԵ՞Լ Է ԹԱՏՐՈՆ»

Թատրոնի գլխավոր ռեժիսոր ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերով` թատրոնի տարածքը եղել է ավերակ, որը կարգի է բերվել ողջ կոլեկտիվի ուժերով. «Մեր զբաղեցրած տարածքը եղել է կաթսայատուն, որը սարքվել է ամբողջ կոլեկտիվի ուժերով, եւ հիմա ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկի հրամանով ներս մտնել ու տիրանալ…»: 

Այն, ինչ կարելի է Կոնսերվատորիայի ռեկտորին, չի կարելի Օրբելյանի՞ն

Լրագրողների այն դիտարկմանը, թե թատրոնը պատկանում է Մշակույթի նախարարությանը, Ս. Սարգսյանը հակադարձեց. «Իսկ Մշակույթի նախարարությունը մինչ այդ երբեւէ ոտք դրե՞լ է այդ թատրոն` հարցնի` ո՞նց եք, ինչո՞վ օգնենք: Դա նման է նրան, որ փոքր երեխան ասի` մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր, մայրն էլ ասի` ես հիմա քո ժամանակը չունեմ, զբաղված եմ»,- ասաց թատրոնի գլխավոր ռեժիսորը եւ հավելեց. «Թատրոնը սառած վիճակում է, իրենք ընդհատել են բոլոր աշխատանքները, ու մեր նախատեսած ներկայացումները չենք կարողանում անել: Լրիվ Քաջ Նազարի պատմությունն է, որ ասում են` Քաջ Նազար, այս հսկաները չեն ուզում իրենց երկիրը մեզ տալ, ասում է` ո՞նց չեն ուզում, գնացե՛ք ասեք` թող տան... Հիմա մեր պատմությունն է` նախարարությունը ինչ-որ քայլեր է անում` դուռն է կոտրումփականն է փոխում, լույսն են անջատում մեր վրա, հիմա չգիտեմ էլ ինչ քայլեր կարող են անել...»:

Փաշինյանը Նազենի Ղարիբյանին պաշտոնից ազատելու առնվազն 3 բավարար հիմք ունի

ՀԻՇԵՑՆԵՆՔ

Արդեն տեղեկացրել ենք, որ մշակույթի փոխնախարար ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ օրերս թատրոնի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանի հետ գնացել էր թատրոն, որպեսզի նրան ծանոթացներ աշխատակազմի հետ, քանի որ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման աշխաանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին: Սակայն նրանք թատրոն էին ներխուժել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության միջամտությամբ, քանի որ Գայանե Կարապետյանը ԱՄՆ-ում էր: Այդ օրը «Իրավունքի» հետ զրույցում Նազենի Ղարիբյանը շեշտել էր. «Նախկին տնօրենին կանոնավոր ժամկետներում զգուշացրել ենք, որ պայմանագիրը ավարտին է մոտենում, եւ հնարավոր է, որ չշարունակվի, այսինքն` Գայանե Կարապետյանը տեղյակ էր»:

«Որեւէ պաշտոնյայի որոշելիքը չէ Օրբելյանը լավ, թե` վատ երաժիշտ է». Նարինե Թուխիկյան

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.  «Ազդակ» ակումբում կայացած հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ, իսկ լուսանկարները` հետեւյալ հղումով.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА