o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԻ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ "ՎՐԻՊԱԿԻՆ"

18.01.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՐԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԻ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ

Նախօրեին սկանդալ բարձրացավ այն պատմության շուրջ, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե Իրանը ավտորիտար պետություն է. «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով...»: Ճիշտ է, հետո փորձեց ասածը խմբագրել ¥երեւի տեղը-տեղին զգուշացրել էին¤, թե՝ «գուցե մի փոքր ես վրիպեցի», բայց դե նման վրիպակները արդյոք պատահակա՞ն են լինում: Եվ հաշվի առնելով, որ նույն օրը ԱԺ արեւմտամետ մեկ այլ պատգամավոր ՌԴ-ին էր քարկոծում, Կոնջորյանի «վրիպակը» նաեւ այլ երանգ է ստանում:

Վարդենյաց լեռնանցքը բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է

Տարօրինակ է, սակայն այս երկու օրերին այդ ամենի շուրջ հիմնականում հետեւյալ հարցն է շրջանառվում՝ ի՞նչ հնարավոր հետեւանքներ կարող է թողնել եւ արժենալ Հայաստանի վրա Կոնջորյանի այդ «վրիպակը»: Այն դեպքում, երբ Իրանից Հայաստանը գրեթե կախվածություն չունի, նման հայտարարությունները հազիվ թե էական հետեւանքներ ունենան. Իրանին, թերեւս, շատ ավելի լրջորեն է մտահոգում, որ չնայած երկու-երեք հրավերների, Փաշինյանն այդպես էլ Թեհրան չի այցելում, եւ այդ ֆոնին, նրա կուսակցի հայտարարությունը կարող է միայն հավելյալ կասկածներ առաջ բերի: Բայց փոխարենը, ՌԴ-ի հետ մեր կապերն անհամեմատ ավելի ծանրակշիռ են, եւ երբ ռուսներն առանց այդ էլ Հայաստանի հետ կապված լրջագույն հարցադրումներ ունեն, ԱԺ ամբիոնից նման պարսավանքները կարող են շատ ավելի ծանր հետեւանքներ ունենալ: Ու չնայած դրան, աղմուկի պատճառ դարձավ հիմնականում Իրանի խնդիրը, եւ մենք էլ փորձեցինք հնարավոր հետեւանքների հետ կապված մեկնաբանություն ստանալ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ  ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

<<Քրիստոնեական երկրում նման արգելքներ չկան, ինչպես Ադրբեջանում է>>. իրանագետ

- Իհարկե, կարեւոր է, որ թեկուզ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, պատգամավորն ընդունում է, որ նման արտահայտությունն ուղղակի անթույլատրելի է, եւ հենց ինքն է գնահատում դա` որպես վրիպում: Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին, կարծում եմ, որ Իրանը հազարամյա պետականություն ունեցող երկիր է, պետական ավանդույթները, ինչպես նաեւ տարածաշրջանի լավ իմացությունը այս պետությունում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ շատ դեպքերում նման արտահայտություններին կարող է նաեւ ուշադրություն չդարձնել: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է աշխատել ավելի զգույշ լինել: Հատկապես զգույշ պետք է լինել տարատեսակ բնորոշումներ հնչեցնելուց ԱԺ-ի բարձր ամբիոնիցԱնշուշտ, չպետք է բացառել, որ ՀՀ-ի հետ, մեղմ ասած, թշնամական հարաբերություններ ունեցող այնպիսի պետություններ` ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան, կարող են շատ հանգիստ օգտագործել թե՛ ընդհանրապես արտահայտությունը, թե՛ այդ արտահայտությունից ստեղծված օրապատկերը` սեփական շահերը առաջ տանելու նպատակով: Բայց Հայաստան- Իրան հարաբերությունների օրակարգը այնքան խորն է եւ այնքան ամուր, որ չեմ կարծում, որ մեկ արտահայտությամբ հնարավոր կլինի այն փչացնել:

Թվացյա՞լ, թե՞ իրական լույս թունելի վերջում.իրանագետը Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայ-իրանական ներկայիս հարաբերությունները:

- Եթե այս պահի դրությամբ բնորոշենք երկու պետությունների միջեւ հարաբերությունները, ապա կարելի է օգտագործել հարաբերությունների ժամանակավոր դադար արտահայտությունը: Դա պայմանավորված է Հայաստանի ներսում կատարվող ներքաղաքական գործընթացներով: Ցավոք, մենք շատ դեպքերում չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ներքին զարգացումներին, օրակարգին եւ աչքաթող ենք անում մեր շրջապատը: Իսկ Մերձավոր Արեւելքը Հայաստանի համար կենսական տարածք է թե՛ աշխարհաքաղաքական շահերի եւ թե՛ պետության անվտանգության տեսանկյունից: Հետեւաբար, կարծում եմ, որ ժամանակն է, որ հարաբերությունների դադարը լրացվի ավելի ակտիվ, խելամիտ ու նպատակուղղված գործողություններով:

ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններում կա բանակցությունների ճանապարհ (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА