o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»

18.01.2019 21:10 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»

Իրանի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտնի հայտարարության հետ կապված փորձագիտական շրջանակներում այս գնահատականները հնչեցրին.

Աժ նախկին պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Նման հայտարարությունը քաղաքական անփորձության հետեւանք է, որը չի արտահայտում Հայաստանի պետական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Խորհուրդ կտամ սկսնակ պատգամավորներին՝ միջպետական հարաբերությունների մասին խոսելիս ավելի խորը մտածեն եւ ի վնաս մեր երկրի հայտարարություններ չանեն»:

Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «Կարծում եմ, որ իրանական կողմը կընդունի պարոն Կոնջորյանի հայտարարությունն այն մասին, որ վրիպակ է եղել: Միտումնավոր նման պիտակավորում բարեկամ եւ հարեւան երկրին պատգամավորը չի տվել: Այս հարցի շուրջ որոշ քայլեր արվել են եւ կարվեն Արտաքին գործերի նախարարության եւ Իրանում մեր դեսպանի կողմից: Կարծում եմ՝ ծանր եւ վատ հետեւանքներ չեն լինի, եւ իրանական կողմը ըմբռնումով կմոտենա այս հայտարարությանը»:

Քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ կարծում է. «Հայկ Կոնջորյանի հայտարարությունը համարում եմ Իրանի կապակցությամբ դիրքորոշման մասին Հայաստանում թավշյա հեղափոխության (իշխանափոխության) արդյունքում իշխանության եկած ուժերի ամենաանկեղծ ու համարձակ խոստովանությունը: Հավատացած եմ, որ Իրանի պատասխանը չի ուշանա եւ կլինի անուղղակի»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА