ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորհրդարանն այն տեղը չէ, որտեղից կարելի է հենց այնպես խոսքեր ասել» (Տեսանյութ)

18.01.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խորհրդարանն այն տեղը չէ, որտեղից կարելի է հենց այնպես խոսքեր ասել» (Տեսանյութ)

Խորհրդարանական անդրանիկ շաբաթն իհարկե լի էր նորաթուխ օրենսդիրների «կիքսերով», սակայն դրանց մեջ կային նաեւ առավել վտանգավորները` առնվազն Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Այդ թվում Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ո՛չ ավել« ո՛չ պակաս հայտարարեց, թե հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունը բնույթով ավտորիտար է` այն դասելով ավտորիտար Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին: Թերեւս վերջին ամենաքիչը 20 տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ ՀՀ խորհրդարանական ամբիոնից հնչեց Իրանի դեմ ուղղված հայտարարություն: Վերոնշյալի մասին «Իրավունք TV» տաղավարում զրուցել ենք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

«ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՅԼ»

«ՉՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆԻՑ ՆՄԱՆ ԿԱՐԾԻՔ ՀՆՉԵՑՎԵՐ»

– Պարոն Վարդանյան, Իրանի վերաբերյալ Հ. Կոնջորյանի հայտարարությունը բավական լայն արձագանք է գտել: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումն այս առումով:

Ըստ էության, ոչ ճիշտ հայտարարություն է արվել, որովհետեւ եթե իրոք Թուրքիան եւ ադրբեջանական հանրապետությունը բռնապետական, ավտորիտար պետություններ են, ապա Իրանն ամենեւին ավտորիտար բնույթի պետություն չէ: Այնտեղ նախագահական ընտրությունները ամենաբարձր մակարդակով են լինում, եւ այդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող շատ դեբատներն անգամ, այսպես ասած, ամենադեմոկրատ երկրներում չեմ հանդիպել: Ընդ որում` այնտեղ բանավեճերն ու քննարկումները գաղափարական են: Այնպես որ, ասվածը չի համապատասխանում իրականությանը, եւ ըստ իս, չպետք էր խորհրդարանի բարձր ամբիոնից նման կարծիք հնչեցվեր: Ինչպես իրենք էլ հետագայում հայտարարեցին, սա իշխող խմբակցության կարծիքը չէր, այլ զուտ անհատական մի պատգամավորի տեսակետ: Իսկ հետագայում պատգամավորն ինքն էլ ասաց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Բայց մեր պատգամավորները պետք է հասկանան, որ խորհրդարանն այն տեղը չէ, որտեղից կարելի է հենց այնպես խոսքեր ասել եւ հետագայում ասել թյուրիմացություն է եղել, ներողություն խնդրեն եւ անցնի: Ի վերջո, Ազգային ժողովը մի տեղ է, որտեղից պատասխանատու հայտարարություններ են անում: Իհարկե, հասկանալի է, որ ինչ-որ տեղ առաջին անգամ է, փորձի պակաս կա, երիտասարդ են եւ այլն, բայց լավ կլինի, համենայնդեպս, նման խոսքեր, մտքեր ու արտահայտություններ այլեւս չհնչեն: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Իրանին, կարեւոր է մասնագիտական կարծիքներ հնչեցնելը, նախապես ճշտելը, քանի որ Իրանն ինքնին շատ բազմաշերտ պետություն է, շատ բարդ է հասկանալ Իրանի դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, եւ պետք է գոնե լավ ուսումնասիրել` ինչ-որ բան ասելուց առաջ:

Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են.«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«ՊԵՏՔ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ԻՆՉ-ՈՐ ՄԻՏՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼԻՍ»

– Մեկնաբանելով իր ելույթը` Հ. Կոնջորյանն ասել էր, որ վրիպակ է եղել, մինչդեռ այնպես չէ, որ «ամանի» փոխարեն «չաման» էր ասել: Եվ հատկանշական է նաեւ նույն ելույթում պատգամավորի խոսքի շարունակությունը, երբ Իրանին համարելով ավոտորիտար բնույթի երկիր` նա սկսեց խոսել Իսրայելի ժողովրդավարության մասին: Որքանո՞վ է մեր երկրի շահերից բխում մտնել Իրանի-Իսրայել լարված հարաբերությունների դաշտ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքը մարիխուանայի վերաբերյալ

Հիմա աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ են տեղի ունենում, որ պետք է չափազանց զգույշ լինել ինչ-որ միտք արտահայտելիս: Ընդ որում` երբ այդ միտքն արտահայտվում է Ազգային ժողովի ամբիոնից, այլ ոչ թե փորձագիտական, վերլուծական միտք է: Ըստ իս, մեր տարածաշրջանում բարդ զարգացումներ են սպասվում, եւ  բարդագույն այս իրավիճակում պետք է այնպիսի դիրք գրավել, որ կարողանանք մաքսիմալ հնարավորություններով դուրս գալ այս իրավիճակից: Նման արտահայտություն անելը եւ հետո ասել` վրիպակ էր, ճիշտ չէ: Ինչեւէ, արտահայտությունն արվել է, եւ այլեւս հետ բերել հնարավոր չէ: Լավագույն տարբերակը կարծում եմ` սխալն ընդունելն էր, ինչը ի պատիվ պարոն Կոնջորյանի արվեց, հիմա կարեւոր է հետագայում նմանատիպ սխալներից խուսափելը: Իրանին պետք է լավագույնս կարողանալ հասկացնել տարբեր խողովակներով, որ այս ամենը ամենեւին չի արտահայտում ինչ-որ պետական կամ խմբակցության կարծիք, մանավանդ, որ այդ խմբակցությունն իշխող կամ մեծամասնություն ունեցող խմբակցություն է խորհրդարանում: Պետք  է փորձել հասկացնել, որ սա զուտ մասնավոր կարծիք էր, անգամ կարծիք էլ չէր, մանավանդ, որ պատգամավորը զղջացել է եւ հասկացել, որ սխալ է թույլ տվել: Իսկապես, պետք է հասկացնել իրանական կողմին, որ սա վրիպակ էր եւ սպասել հետագա զարգացումներին: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները գնան դեպի լավացում:

Մարիխուանայի միջոցառման կազմակերպիչը ՔՊ-ական պատգամավորի եղբայրն է

«ԻՐԱՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է»

– Մտավախություն չունե՞ք, որ սա գուցե նաեւ նոր իշխանության արտաքին քաղաքականության դրսեւորումն էր` հաշվի առնելով նաեւ, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերջերս հարցազրույց էր տվել իսրայելական Jerusalim Post-ին եւ նշել, Իսրայելի հետ հարաբերություններն ընդլայնելու Հայաստանի ցանկության մասին:

Հայաստանը կարող է եւ պետք է հարաբերությունները խորացնի ցանկացած երկրի հետ եւ ամենեւին հաշվետու չէ երրորդ կողմին: Բայց հայկական կողմը պետք է մի բան հաշվի առնի, որ Իրանը Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող երկիր է, եւ մեր հարաբերությունները ձգտում են ռազմավարականի: Իրանը մեզ համար կենսական նշանակություն ունեցող երկիր է, եւ եթե ուզում ենք մեր հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների հետ զարգացնել, շատ լավ է, գովելի է, բայց դրանք չպետք է լինեն մեկ այլ երկրի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին: Չեմ կարծում, թե սա նոր իշխանությունների արտաքին քաղաքականության ինչ-որ մի ուղղություն է, մանավանդ, որ իրենք էլ հայտարարում են, որ` ոչ, այդպես չէ, չենք փոխելու արտաքին քաղաքականության ուղեծրերը, այլ միայն ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ են լինելու: Համենայնդեպս, ինչպիսի փոփոխություներ էլ որ լինեն, գոնե Իրանի եւ որոշակի այլ երկրների հետ հարաբերությունները պետք չէ ընդհանրապես փչացնել, պետք է հակառակը` մաքսիմալ հնարավորություններն օգտագործել, որպեսզի կարողանանք զարգացնել հարաբերությունները եւ լավացնենք: Հարաբերությունները փչացնելը շատ հեշտ է ցանկացած երկրի, կողմի հետ, իսկ վերականգնելը բավականին բարդ: Մենք պետք է գնանք ոչ թե փչացնելու, այլ զարգացնելու ուղղությամբ:

«Էդմոն Մարուքյանի առաջարկը, թերեւս, ամենախոստումնալիցն էր». Խ. Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА