o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրվեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահները, ովքեր են նրանք

18.01.2019 16:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընտրվեցին ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահները, ովքեր են նրանք

Ազգային Ժողովն այսօր ընտրեց մշտական՝ թվով 11 հանձնաժողովների նախագահներին:
Այսպիսով՝
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նարեկ Զեյնալյանը:

Նրանք մեր օրինական պահանջը դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով ու քարերով. Օսիպյանը մանրամասներ է հայտնում

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Մխիթար Հայրապետյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Արման Եղոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը:

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Միքայել Մելքումյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Վարազդատ Կարապետյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Բաբկեն Թունյանը:

ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Մանե Թանդիլյանը:

Շնորհավորում եմ գործընկերներիս պատասխանատու պաշտոններում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու օրինաստեղծ աշխատանք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА