o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.01.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, թավշակրոն վարչախումբը պիտանի կադրերի, մեղմ ասած, մեծ դեֆիցիտ ունի: Ու, կարծես թե, սկսել են մտածել կամաց-կամաց նախորդ իշխանության կադրերին ներգրավելու մասին: Այսպես, Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ ԶԱՐՄԻՆԵ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ զանգ է ստացել բարձրաստիճան պաշտոնյայից, ով տոները շատ սիրալիր շնորհավորելուց հետո առաջարկել է հանդիպել` նշելով, որ ուզում են նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին: Եվ այդտեղ տիկին Զեյթունցյանը մեզ դրական զարմանք պատճառեց` շատ լավ թրաշամանուկների պորտը տեղը դնելով: Զարմինե Զեյթունցյանը հրաժարվել է ստանձնել նույն պաշտոնը երկրորդ անգամ` ասելով, որ իր կատարած աշխատանքին ներկայիս կառավարությունն արդեն  մեկ անգամ տվել է գնահատական, եւ այդ գնահատականը հեղափոխությունից հետո, առանց արված աշխատանքն ուսումնասիրելու եւ հեռանկարային ծրագրերին ծանոթանալու`  2018թհունիսի 13-ին իրեն այդ պաշտոնից ազատելն էր: Դե ինչ, տիկին Զեյթունցյանը ուղղակիորեն ցույց տվեց, որ «հայի գենը» ծաղրել սիրող բազում թրաշամանուկ կադրեր ոտուգլխով սխալ են, քանզի վարվեց հենց այնպես, ինչպես  գեների զորությամբ պետք է վարվեր Պերճ Զեյթունցյանի դուստրը:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Թուրքիայում դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ` թուրքական ազգային ինքնությունը վիրավորելու համար: Նա էլ գրավոր հարցում է հղել երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին` պահանջելով պատասխանել «թրքությունը վիրավորելու» մասին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ որոշ հարցերի, մասնավորապես` քանի պատգամավոր է անձեռնմխելիությունից զրկվել 2008-ից ի վեր` այդ հոդվածով: Սակայն, տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է ոչ թե հենց թուրքը, այլ այն, թե ինչպիսի զարմանալի հետեւողականությամբ Թուրքիայում պաշտպանում են սեփական ինքնությունը: Կարծում ենք, որ թշնամուց սովորել է պետք, եւ մեր երկրում էլ չէր խանգարի նախատեսել քրեական պատասխանատվություն հայ ազգային ինքնությունը վիրավորելու համար: Այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք, չէ, թե թրաշամանուկներից քանի-քանիսը ԱԺ եւ կառավարություն գնալու փոխարեն կգնային քրեակատարողական հիմնարկ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ խորհրդարանում ստեղծված կրկեսային վիճակը ազդում է ոչ միայն  հանրության նյարդերին, այլեւ շփոթեցնում է անգամ այնպիսի բազմափորձ խորհրդարանականների, ինչպիսին է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Ինչպես հայտնի է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրբայանն առաջադրվել է Մարդու իրավունքների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում Նաիրա Զոհրաբյանին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Զոհրաբյանին հարց ուղղեց` դատապարտյալներին ներում շնորհելու ինստիտուտի մասին, ինչին պատասխան Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց Իսայանին` դիմելով «պարոն»-ով, հետո անակնկալի գալով արագորեն  ուղղեց իր սխալը` ասելով` վայ, կներեք: Դե ինչ ասես, լավ է, որ  դեռեւս չի հասել այն աստիճանի, որ մարդիկ սեփական անունը սկսեն մոռանալ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА