o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները լրջորեն մտահոգված են

18.01.2019 12:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունները լրջորեն մտահոգված են

Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանության վերին էշելոններում: Ըստ միանգամայն արժանահավատ աղբյուրի, իշխանական շրջանակներում մեծ հուսեր կային, որ հիմնականում քաղաքականացված որոշումներով հայտնի ՄԻԵԴ-ն արեւմտյան ցուցումներով աչք կփակի կամ առնվազն՝ առավելագույնս կձգձգի այն բողոքների քննումը, որոնք ներկայումս հայաստանյան հայտնի խոշոր գործերի հետ կապված ակտիվորեն Հայաստանից հասնում են դեպի միջազգային դատարան: Դա նախ՝ ազդակ կլիներ, որ Արեւմուտքն աջակցում է «հեղափոխական» իշխանություններին՝ ինչ էլ որ նրանք ներհայաստանյան հարթակում իրենց թույլ տան: Եվ երկրորդը, որ նման դատական թիկունքի դեպքում կարելի է նման քր.գործերը քննելիս մինչեւ վերջ «գազ տալ»՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով տարաբնույթ խախտումներին: Բայց ահա Մայրապետյանի գործով վճիռը դարձավ լուրջ ահազանգ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այն նրա օգտին էր, այլ, ամենավատը, որ այն ընդունվեց գերարագ տեմպերով, մատնանշեց, որ հայաստանյան իշխանությունները կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքները եւ պարունակում է ուղղակի սպառնալիք. ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը կհանգեցնի ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման: Այսինքն, մյուս գործերի քննությանն այսուհետ պետք է շատ լուրջ վերաբերվել: Եվ սա այն դեպքում, երբ օրակարգում է նաեւ ՀՀ երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը եւ արդեն իսկ այդ գործով ՄԻԵԴ-ին հասցեագրված բողոքները:

Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)

Ըստ աղբյուրի, իշխանական օղակներում այն հիմնական տեսակետը կա, որ սա անձամբ Փաշինյանին ցույց տրված վերջին «դեղին քարտն» էր, քանի որ «հեղափոխության» տարելիցն ուր որ է՝ կլրանա, մինդեռ նա այդպես էլ չի անցել ընդգծված պրոարեւմտյան կուրսի՝ մնալով «տարօրինակ խաղերի» մեջ ռուսների հետ: Այսինքն, եթե արագորեն «չարդարացնեն իրենց վրա դրված բարձր վստահությունը», այս հարվածներն ավելի կծանրանան: Իսկ «արդարացնելու» դեպքում ի՞նչ են պատասխանելու Հայաստանի ռազմական եւ տնտեսական անվտանգության միակ երաշխավոր Մոսկվային:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА