o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համացանցում շրջանառվում են Մագնիտոգորսկում շենքի փլուզման և ԻՊ-ի միջև կապի մասին տեղեկություններ

18.01.2019 12:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Համացանցում շրջանառվում են Մագնիտոգորսկում շենքի փլուզման և ԻՊ-ի միջև կապի մասին տեղեկություններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է օրերս Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է SITE Intelligence Group կազմակերպության կայքում, որը հետևում է ահաբեկիչների առցանց ակտիվությանը:


Ըստ կազմակերպության՝ այդ մասին տեղեկությունը հայտնվել է ահաբեկիչներին պատկանող al-Naba շաբաթաթերթի 165-րդ համարում: Նշվում է, որ ԻՊ-ը ստանձնել է Մագնիտոգորսկի պայթյունի, ինչպես նաև հաջորդ օրը երթուղային միկրոավտոբուսում որոտացած պայթյունի պատասխանատվությունը:

Այն ամենն, ինչ պետք է իմանալ ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին. Արմեն Աշոտյան


Տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների ուսումնասիրման ժամանակ պայթուցիկ սարքի մնացորդներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում 120 մարդ է բնակվել: Զոհվել է 39 մարդ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА