o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընդեղենի համար քաղաքացիները սուպերմարկետներում մեղմ ասած կրկնակի են վճարել

17.01.2019 19:07 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ընդեղենի համար քաղաքացիները սուպերմարկետներում մեղմ ասած կրկնակի են վճարել

 

Ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր եւ միջին բիզնեսի դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Երևանում և 5 մարզում պլանային ջրանջատումներ կլինեն

Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող անբարեխիղճ եւ հակամրցակցային երեւույթները ներկայումս արագ տեմպերով «մենաշնորհացվում է» մանրածախ առեւտրի ոլորտը, որից մեծ վնասներ են կրում մանրածախ առեւտրով, մատակարարումներով եւ արտադրությամբ զբաղվող բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկությունները:

«Իրավունք». Բաքուն շարունակում է սահմանային լարվածության քաղաքականությունը. Մամեդյարով- Մնացականյան հանդիպումը սկսում է ուրվագծվել

Դեռ տոն օրերին կարելի էր նկատել սուպերմարկետների անբարեխիղճ գնային քաղաքականությունը, որը պահպանվեց նաև տոներից հետո:

Օրինակ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում մեկ կիլոգրամ ընկույզը կարելի է ձեռք բերել 13.990 դրամով, մինչդեռ շուկայական գներով 1 կգ ընկույզի արժեքը տատանվում է 3200-ից մինչև 7500 դրամ:

Ստացվում է սուպերմարկետը լավագույն դեպքում  կրկնակի գումար է գանձում սպառողից: Բայց նրանք խորամանկ քաղաքականություն են վարում նշելով ոչ թե մեկ  կիլոգրամի, այլև 100 գրամի արժեքը: Քաղաքացին թերևս միայն գնումներից հետո է վերլուծում գնված ապրանքի թանկ կամ էժան լինելը `հատկապես տոն օրերին :

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումեր են սպասվում Երևանում և 5 մարզում

Մենք շրջեցինք Երևան Սիթի սուպերմարկետներում և պարզ դարձավ, որ այսպիսի գնային քաղաքականություն է ողջ ընդեղենի տեսականիների համար :

10 օր շարունակ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել սուպերմարկետի գլխավոր գրասենյակի հետ` հուզող  հարցերի պատասխանները ստանալու համար,անգամ թեժ գժի հեռախոսահամարը չի պատասխանում : Կարելի է եզրակացնել, որ սուպերմարկետի տնօրինությունը բացարձակ թքած ունի  քաղաքացիների դժգոհությունների վրա : Հարգելի  քաղաքացիներ, Ձեզ իրազեկելը մեր պարտքն ենք համարում :

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА