ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

17.01.2019 14:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:

«Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղափլանյանը։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականը:

Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել. ասեմ, որ չի էլ գալու. Հովհաննես Ազոյանը՝ Փաշինյանին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА