o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

16.01.2019 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՏԺՎԺԻԿ (ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ` ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐԱՀԵՏՈՎ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Նիկոլ աղբար, կհիշե՞ս ան խաշը:

 

ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ (ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՈՎՈՐԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՃԱԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պատգամավորների սեմինարների կազմակերպման ղեկավար Թեւան Պողոսյանի` նորաթուխ պատգամավորները սվորում են, սվորում, էնա գնում են ԱԺ դահլիճ, դիփ սվորածը մոռանում:

 

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ միջոցների խնայողության համար Ծառուկյանը Նիկոլի աչքը վերջնականապես մտնելու նպատակով իր խմբակցության ծյոծյաներին հանձնարարել ա դայակի կարիք զգացող երեսփոխաններին դայակություն անել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲՀԿ-Ի ՀԻՄՆԸ (ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԼՐԱԳՐՈՂԻՆ «ԱՐԱ» ԴԱՐՁՈՒՅԹՈՎ ՈՐԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Արա վա՜յ-վա՜յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ

 

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ

Իրա վիճակը փոխվել ա, ասում ա` իրավիճակ ա փոխվել:

 

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

- Այսուհետ մենք ապրելու ենք լա՞վ:

- Ո՛չ:

- Բայց ինչպես, չէ՞ որ մենք ընտրել ենք նոր ԱԺ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

- Նոր ԱԺ-ն ապրելու է լավ, իսկ մենք` ոչ:

 

ՄՈՒԹ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԱՆ

Սերժ Սարգսյանի օրոք ԱԺ-ում կար ընդդիմություն, նախարարությունների աշխատողներին չէին կրճատում, քաղաքը մաքուր էր, գոմիկները ոստիկանների չէին ծեծում, բայց բանանի գինը բարձր էր: Փառք Աստծո, այդ մութ ժամանակները անցյալում են, եւ այժմ բանանը էժան է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԸ` ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ես ունեմ ձեզ համար 2 նորություն` լավ եւ վատ: Վատն այն է, որ կրճատումների, գնաճի ու աշխատավարձերի նվազումը շարունակվելու է: Իսկ լավն այն է, որ ես ձեզ սիրում եմ նույնիսկ աղքատացած վիճակում:

 

ՈՏԸ ԽԵՐՈՎ ՉԻ

Ըստ պայծառատեսների` Լիլիթ Մակունցն իր հետ մշակույթը տարավ ԱԺ, եւ ըստ կանխատեսումների, քանի որ նրա նշանակումով Մշակույթի նախարարությունը փակվեց, ԱԺ-ն էլ երկար կյանք չի ունենա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА