o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.01.2019 21:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ֆրանսիական հայտնի կատակերգության հերոս ՖԱՆՏՈՄԱՍԻՆ: Երիտասարդներից շատերը երեւի թե` ոչ, իսկ ավագ սերունդը լավ է հիշում: Բայց ամենազարմանալին այն է, որ մեր մայրաքաղաքում արդեն հայտնվել է սեփական Ֆանտոմասը: Անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել եւ այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է», եւ իրեն գումարն է անհրաժեշտ:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն ֆրանսիացիները մեկ այլ զարմանալի օրինակ են ցույց տվել: Բազմամարդ ցույցերի նրանք դուրս են եկել ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻ դեմ զարմանալի պաստառներով եւ վանկարկումներով. «Ես էշ եմ, ես ընտրել եմ Օլանդին»: Անշուշտ, ֆրանսիացիների ազնվությունը գնահատելի է, բայց արդյո՞ք ամիսներ անց կգտնվեն հայեր, ովքեր կասեն. «Ես էշ եմ, ես ընտրել եմ Նիկոլին»: Կարծում ենք, որ ոչ, այդ ժամանակ Նիկոլի կուսակցությանը քվե տված մարդ գտնել չի լինի, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին զարմանահրաշ ձեւով անհետացան Լեւոն Տեր-Պետրոսյանի 1.300.000 ընտրողները:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ինչ վերաբերում է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ապա Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանն անձամբ ինձ ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հոգեւոր հայրն է»: Ու մի տեսակ զարմանալի կասկածամտություն է առաջացնում ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, ուր ծեր աղվեսի կուսակցությունը ցնծում է, որ. «քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ»: Բայց ոչ միայն զարմանալի, այլեւ անհանգստացնող է ՀԱԿ-ի հայտարարության հետեւյալ հատվածը. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի ժողովրդավարացման եւ զարգացման համար: Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ. ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, արմատախիլ անել կոռուպցիան եւ հաստատել արդարադատություն, տնտեսությունը դնել զարգացման ուղու վրա, հզորացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընդունել նոր հարկային եւ ընտրական օրենսդրություն»:

ԶԱՐՄԱՆՔ

Աներեւակայելին` ակնհայտ: Ազգային ժողովում տեղի ունեցավ անհավատալին: ԱԺ ամբիոնին  է մոտեցել ԲՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ով, լինելով երկար տարիների պատգամավոր, անգամ համարվելով ամենավատ հաճախող պատգամավորներից մեկը, առաջին անգամ նա կանգնեց ԱԺ ամբիոնի մոտ եւ նախ շնորհավորանքներ հնչեցրեց եւ հետո հայտարարեց. «Մենք ոչ մեկին չենք վիրավորում, եթե մեզ չեն վիրավորում»: Նա իր ելույթում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին` նշելով. «Ես երկու բառով ուզում եմ անդրադառնամ ու ասեմ, որ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանի հետ խնդիր չունեմ, մեր հայտնի հեռուստազրույցից հետո ես սեղմել եմ իր ձեռքը, իսկ ամսի 10-ին էլ շնորհավորել եմ: Հիմա իրանք երեկ ասում են. Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, եթե դուք չլինեիք, մենք երկրորդը կլինեինք: Դե կարելի էր «Իմ քայլը» չլիներ ասել, ինքն էլ չմասնակցեր, կլինեիք առաջինը` ցավդ տանեմ»: Ինչեւէ, զարմանալի է` մի՞թե նա չի խղճում դժբախտ Էդմոն Մարուքյանին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА