o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է մրցութային կարգով փոխնախարարներ ընտրեն

16.01.2019 15:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պետք է մրցութային կարգով փոխնախարարներ ընտրեն

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տնտեսական դաշտի իրողությունների ու զարգացման հեռանկարների՝ ՀՀ կառավարության ծրագրի մասին:

ՀՀ վարչապետի հրամանագրերով մի շարք փոխնախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

«Իրավունքի» այն հարցին, թե փակվող նախարարությունների ֆոնին մնացած գործազուրկները կգտնեն արդյոք աշխատանք և չեն արտագաղթի երկրից, ինչպե՞ս պետք է լուծվի գործազրկության խնդիրը, տնտեսագետը պատասխանեց.«Եթե նոր ձևավորվող կառավարությունը ունենա քաղաքական համարձակություն և օգտագործի այն ինստիտուտը, որն այսքան ժամանակ ձևական բնույթ է կրել, խոսքս մրցույթային կարգով աշխատանքի տեղավորվելու մասին է : Սկսած փոխնախարարների պաշտոններից պետք է մրցույթ հայտարարվի ու պետք է լինեն հստակ չափորոշիչներ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար :Բոլոր նախարարություններում էլ կան մարդիկ, ովքեր իրենց ուսերին կրում են պատասխանատվության բեռը , իսկ մնացած աշխատողները զղաղված են համակարգչային խաղերով,սոցիալական ցանցերով, ընդուպ աշխատանքի չհաճախելով »:

Առավել մանրամասն` տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА