o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծրագիր կա` երկիրն իր ազգային ուղեգծից հանելու. Հրանտ Մարգարյան

16.01.2019 15:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծրագիր կա` երկիրն իր ազգային ուղեգծից հանելու. Հրանտ Մարգարյան

Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու հուժկու, արդարացի էր ու տարերային եւ, միևնույն ժամանակ, անխուսափելի: Չնայած շարժման առաջնորդների հետապնդած նպատակներն ու ծրագրերը մեզ համար անորոշ էին, այդուամենայնիվ, ուզեցինք հավատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքն ընդունակ է զգաստության, պատասխանատվության այնպիսի մակարդակի բարձրացնել նրանց, որ կարողանան ձեռք բերած վստահության բացառիկ մանդատը լավագույնս օգտագործել իրապես ազգային, անկախ, ժողովրդավարական հզոր երկիր ունենալու համար։ Այդ մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ։

«Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք, բանակցությունների մեջ մտանք, Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերվում մեր կուսակցությանը, շատ լավ գիտակցում են, թե մենք ինչի համար և ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել։ Պայմանավորվեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թվում էր` ամեն ինչ դեպի լավն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ո'չ հարգանք կա, ո'չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո'չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն։

Պարզ էր՝ եթե ընդհանուր ծրագիր կա` երկիրն իր ազգային ուղեգծից հանելու, անտեսելու ազգային շահերն ու օրակարգերը, այդտեղ Դաշնակցությունը ոչ միայն տեղ չունի, այլև անընդունելի է: Ուստի ամեն ինչ պետք էր անել այն պառակտելու, վարկաբեկելու համար։ Մի խոսքով՝ հեռու ու մոտ պատմության ընթացքում քանիցս կատարված փորձերի կրկնություն, որոնց հեղինակներն այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը», - հայտարարել է Հ.Մարգարյանը։

Հրանտ Մարգարյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА