ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու հենց այս պահին Օհանյանին մեղադրանք առաջադրվեց

16.01.2019 13:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու հենց այս պահին Օհանյանին մեղադրանք առաջադրվեց

Օրերս, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, հիմնական խոսակցություններն այն մասին էին, որ այս կերպ փորձ է արվում Օհանյանից ամեն կերպ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքներ կորզել: Սակայն մեր արժանահավատ աղբյուրը կասկածանքով վերաբերվեց այդ վարկածին՝ բացատրելով. «Այդ դեպքում ինչո՞ւ նրան չեն կալանավորում: Եթե նպատակը բացառապես նման ցուցմունքները լինեին, ապա պետք է, որ Օհանյանը դեռ ամիսներ առաջ կալանավորված լիներ»: Աղբյուրը նաեւ հավելեց, թե, ճիշտ է, այն ժամանակ Օհանյանին կալանավորելու նախնական նպատակներ եղել են, ինչը պարզ զգացվում էր նաեւ ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի պետերի հայտնի գաղտնալսումից, սակայն. «Հայտնի դեսպանատնից զգուշացրել են՝ պետք չէ, եւ անգամ մեղադրանք չառաջադրեցին»:

«Ազատությու՛ն, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին». «Այլընտրանք»

Եվ հիմա, երբ ամիսներ անց Օհանյանին, այնուամենայնիվ, մեղադրանք առաջադրվել է, դա աղբյուրը կապում է նույն ինտրիգային պատմության հետ. «Փաշինյանը վերջին ժամանակներս մեկը մյուսից ակտիվ քայլեր է անում ռուսների ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ վերջին օրերին սկսեց կամաց-կամաց ակտիվանալ նաեւ «Սասնա ծռեր» կառույցը, որի արտաքին կապերը եւս ոչ մեկի համար գաղտնիք չեն: Իսկ «Ծռերը», չմոռանանք, այն կառույցն է, որի կողմից զորամաս գրավելու պատմության հետ հրապարակավ կապվեց նաեւ Օհանյանի անունը: Հաջորդը, «Ծռերը» 2017թ. ԱԺ ընտրությունների բացահայտորեն էին աջակցում Օհանյանի գլխավորած ՕՐՕ-ին, որը նույնպես ամերիկյան նախագծերից մեկն էր համարվում: Վերջապես, «Ծռերը» նաեւ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու ամենաջերմեռանդ պահանջողներն են, ինչը նրանց նախընտրական քարոզչության հիմքերից մեկն էր: Այսինքն, այս օրերին «Ծռերի» ակտիվացման փորձերը եւ ռուսական ռազմաբազային դեմ շարունակվոց ցույցերը նման էին նախազգուշացման, որ Փաշինյանը չմոռանա «զինված պայքարի» տարբերակի մասին: Եվ երբ հենց այս պահին Օհանյանին մեղադրանք է ներկայացվում, դա արդեն պատասխան ռեակցիայի տեսք ունի, բայց նաեւ, որ չկալանավորելու նախկին պայմանը դեռ գործում է: Դե եթե նաեւ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզվի, մեկ կրակոցով երկու նապաստակ կխփեն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА