o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՆՈՔՅԱՆԸ ԵՎՍ ԻՐ ՊԱՏԻԺԸ ԿՐԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

16.01.2019 20:30 ՔՐԵԱԿԱՆ
«ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՆՈՔՅԱՆԸ ԵՎՍ ԻՐ ՊԱՏԻԺԸ ԿՐԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի ցավը գնալով խորանում է: «Աստված չտա որեւէ մեկը զգա այն, ինչը զգացել ու մինչ օրս զգում է մեր ընտանիքը: Ես չգիտեմ, թե ով ինչ դիվիդենտ է ուզում քաղել այս ամենից, բայց մի բան հստակ է՝ տարիներ շարունակ է այս ցավը պատճառվել մեզ»: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով մարդասպան Մհեր Ենոքյանի ներում շնորհելու մասին լուրերին, ասաց  Իոսիֆ Աղաջանովի քույրը` ԵԼԵՆԱ ԱՂԱՋԱՆՈՎԱՆ:

Խանդոտ կինը մարդասպան է վարձել ամուսնու սիրուհուն և նրանց երեխային սպանելու համար

Մեր ցավն ամեն անգամ ավելի էր խորանում, երբ միակողմանի լուսաբանվում էր մարդասպանի կյանքի պատմությունը, եւ ոչ ոք չէր մտածում, թե ինչպես կարող են մարդասպանի մասին այսքան լավ բաներ խոսել: Ես հիմա եմ հասկանում, որ այս ամենը մտածված եւ պլանավորված էր շատ վաղուց: Բայց այդքանով հանդերձ, մենք չէինք խառնվում, որովհետեւ գտնում էինք, որ դա էլ է մարդու իրավունք: Բայց հիմա հասել է պահը, որ պետությունն է ուզում նրան ներում շնորհել. ա՛յ, դրան մենք դեմ ենք: Կներեք, բայց դա էլ մեր իրավունքն է: Եթե դա լիներ դատական գործընթաց կամ այլ իրավական հարթության վրա գտնվող գործընթաց, մենք էլի մեզ թույլ չէինք տա խառնվել: Բայց ի՞նչ է նշանակում ներում շնորհել մարդասպանին: Այդ մարդը չի կարող լինել անմեղ, նրա մարդասպան լինելը ապացուցվել է 23 տարի առաջվա դատավճռով:

Ներե՞լ թե ոչ, այս է խնդիրը

- Տիկին Աղաջանովա, հակառակ կողմը պարբերաբար շահարկում է այն հանգամանքը, որ Դուք ավելի մեղմ եք արտահայտվում նույն գործով անցող Արամ Հարությունյանի մասին, ով 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

- Եթե անկեղծ, իհարկե, մենք շատ կուզենայինք, որ երկուսին էլ տրվեր մահապատիժ, եւ երկուսն էլ վաղուց գնդակահարված լինեին` 23 տարի առաջ: Բայց դատական որոշումը այլ էր: Արամ Հարությունյանը ստացավ այն ժամանակվա առավելագույն պատիժը՝ 15 տարի, որից հետո գալիս էր մահապատիժ: Եվ գիտեք որն է ամենազարմանալին. ինչո՞ւ այդ ամենը սկսեցին շահարկել այն ժամանակ, երբ 15 տարվա դատապարտված Արամ Հարությունյանը դուրս եկավ բանտիցինչո՞ւ մինչ այդ չէր խոսվում: Նա դուրս եկավ, գնաց քաղաքից, կորավ, հետո նոր սկսեցին խոսել, որ նա էր իսկական մեղավորը, այլ ոչ թե ԵնոքյանըԱրամ Հարությունյանը իր պատիժը կրեց մինչեւ վերջ, ու մենք պահանջում ենք, որ Ենոքյանը եւս իր պատիժը կրի մինչեւ վերջ: Իսկ իր պատիժը ցմահ բանտարկությունն է, դե թող մինչեւ կյանքի վերջ նստի ու կրի իր պատիժը, մենք դա ենք պահանջում:

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը մեծ սպասելիքներ ունի նոր կառավարությունից

 

ԸՍՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ

Մհեր Ենոքյանը մահապատժի, եւ Արամ Հարությունյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել 12.07.1996թ. ժամը 19-ի սահմաններում Իոսիֆ Միքայելի Աղաջանովի դիտավորյալ սպանության փաստի առթիվ: Ըստ մեղադրանքի. «Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, 1996թ. հուլիսի 12-ին, ժամը 17-ի սահմաններում իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին խաբեությամբ տարել է Արամ Հարությունյանի Երեւան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 21 շենքի թիվ 18 բնակարան, վերջինիս սպանելու ու դիակը վերադարձնելու համար նրա հորից 20.000 ԱՄՆ դոլար պահանջելու համար: Շահադիտական դրդումներով, նախապես թաքցրած տեղից վերցրել է երկաթյա պտուտակող բանալին եւ հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի ու ողնաշարի հատման շրջանում: Տեսնելով, որ այդ հարվածով չի սպանել նրան, դրսեւորելով առանձնակի դաժանություն, նույն երկաթյա բանալիով շարունակել է հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի տարբեր մասերին, այնուհետեւ ձեռքը գցելով նրա պարանոցը, փորձել է խեղդամահ անել: Արդյունքի չհասնելով` Արամ Հարությունյանից դանակ է պահանջել եւ դանակով մահացու հարվածներ հասցրել Իոսիֆ Աղաջանովի դեմքի ու պարանոցի շրջանում, որից հետո արդեն իսկ հատակին ընկած Իոսիֆ Աղաջանովի կոկորդը դանակով կտրել է Արամ Հարությունյանը: Շահադիտական դրդումներով եւ առանձնակի դաժանությամբ Իոսիֆ Աղաջանովին սպանելուց հետո նրա դիակը տեղավորել են նախապես այդ նպատակով գնած պայուսակի մեջ եւ, այն տնից տեղափոխելով, թաքցրել են Երեւան քաղաքի Նորքի 8-րդ զանգվածի շրջակայքում՝ քարերի տակ»:

Մարդասպանը չպե՛տք է ազատվի. Աղաջանովների բաց նամակը

2003թ.-ին մահապատժի վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2012թ.-ին, երբ Ա.Հարությունյանն արդեն ազատվել էր բանտից, նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով ներկայացվել է վճռաբեռկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց: Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանն այդ բողոքով փորձում էր ներկայացնել հանցագործության այս պատկերը. «Մհեր Ենոքյանի 13.04.2012թ. դիմումի համաձայն` հասցեագրված ՀՀ վճռաբեկ դատարանին, վերջինս հայտնել է. 1996թ. հուլիսի 12-ին, մոտավորապես ժամը 17:00-ի սահմաններում, երբ ես իմ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի հետ եկանք Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Արամ Գուրգենի Հարությունյանի բնակարան, վերջինիս քույրը՝ Արմինե Հարությունյանը, գտնվում էր բնակարանում եւ Իոսիֆի սպանության ականատեսն է եղել: Արմինե Հարությունյանը, լսելով իր եղբոր՝ Արամի եւ Իոսիֆի միջեւ վիճաբանության բարձր ձայները, աղմուկ-աղաղակը, հրմշտոցի ձայները, անմիջապես ներս է մտել ննջասենյակ եւ ականատես է դարձել, թե ինչպես է Արամը սպանել Իոսիֆին, իսկ ես այդ դեպքի ընթացքում փորձել եմ բաժանել նրանց եւ ամեն կերպ փորձել փրկել Իոսիֆ Աղաջանովին: Այս հանգամանքների մասին նախաքննության եւ դատաքննության ընթացքում ո՛չ ես եւ ո՛չ էլ Ա.Հարությունյանը չենք հայտնել, այն պատճառով, որ չենք ցանկացել Արմինե Հարությունյանին ներքաշել այս քրեական գործի ողջ պատմության մեջ, քանի որ երիտասարդ աղջիկ էր, չամուսնացած, եւ չենք ցանկացել ստվեր գցել նրա հետագա ճակատագրի վրա...»:

Բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը

Եվ իրոք, ինչո՞ւ Ենոքյանն, այնուամենայնիվ, այդ դիմումով որոշեց «ստվեր գցել նրա հետագա ճակատագրի վրա» եւ որպես հիմնական մարդասպան ներկայացնել Ա.Հարությունյանին դեպքից միայն 16 տարի անց, երբ նա արդեն ազատվել էր: Կամ, այդ ի՞նչ ստվեր կարող էր ընկնել Արմինեի անվան վրա, եթե պարզվեր, որ նա սպանության պահին տանն է եղել: Վերջապես, եթե երկու ընկերներով փորձում էին «գործից դուրս» թողնել Արմինեին, այդ ինչպե՞ս ստացվեց, որ հիմնական մեղքն իր վրա վերցրեց Ենոքյանը, եւ ոչ թե Արմինեի եղբայրը: Ի վերջո, կարող էին ներկայացնել, որ հենց Արամն է սպանողը, Ենոքյանը փորձել է բաժանել` չխոսելով աղջկա սենյակ մտնելու մասին: Այսինքն, այդ վարկածը շատ անբացատրելի հարցեր է առաջ քաշում, ի տարբերություն մեղադրանքի:

Չինաստանում դատապարտել են 30 տարի անպատիժ մնացած սերիական մարդասպանին

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА