o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի վերջո, այսօրվա իշխանության նախկին վարքագիծը պոպուլի՞զմ էր, թե՞...

16.01.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ի վերջո, այսօրվա իշխանության նախկին վարքագիծը պոպուլի՞զմ էր, թե՞...

Խորհրդարանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վրա, կարծես թե, հույս ու վստահություն չունենալով` որոշել է ստեղծել տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որը կղեկավարի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Այո, որքան էլ պարադոքս է, այդուհանդերձ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ մշակած նախկին ընդդիմադիր ՔՊ-ականները, այսօր իշխանություն դառնալով` որոշել են եվրասիական ինտեգրման հանձնաժողով ստեղծել: Այս դեպքում նախկինում անկեղծ չէի՞ն, թե՞ պոպուլիզմով էին զբաղված, փորձեցինք պարզել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀՇ-ական ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻՑ:

«Հրապարակ». «Իմ քայլը» տրոհման շեմին է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ

Նախ ուզում եմ ասել, որ հանձնաժողովը շատ ավելի լայն է, քան միայն ԵՏՄ-ն: Խոսքը ե՛ւ տարածաշրջանային պրոյեկտների մասին է, ե՛ւ ընդհանրապես եվրասիական ծրագրերի, այդ թվում նաեւ` ԵԱՏՄ-ի: Ինչ վերաբերում է Ձեր դիտարկմանը, այստեղ մի քանի խնդիր չկա: Մեզ ասում էին, որ մտել ենք Մաքսային միություն, որովհետեւ չմտնելը վտանգավոր է, եւ մեզ կարող էին պատժել, բայց չէին նշում, թե որն էր Հայաստանի շահը:

​​​​​​​«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

Հիմա արդեն հասկացե՞լ եք ԵԱՏՄ-ի առավելությունները:

Մենք արդեն այնտեղ ենք, եւ դուրս գալն այս դեպքում ոչ նպատակահարմար եմ համարում: Սկզբում փորձենք նայել, թե այնտեղ ինչ շահ կարող ենք ունենալ, ինչ կարող ենք շահել այս անդամակցությունից:

Փաստացի ստացվում է, որ նախկինում պոպուլիզմո՞վ էին զբաղված Ձեր գործընկերները, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ էին ներկայացրել խորհրդարանին:

«Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը, բայց…». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Շատ հաճախ ընդդիմությունը հարցը բարձրացնում է մի քիչ ավելի կտրուկ ձեւով, որ կարողանա բարձրացնել հարցը: Այն ժամանակ, եթե հիշում եք, հարցի ձեւակերպումը, քննարկումները, պատճառաբնությունները, որ ներկայացնում էին «Ելքի» պատգամավորները այն էր, որ կա մի կառույց, որը ոչ միայն չի գործում, այլ խնդիր է առաջացում մեր արտադրողների համար, մեր ապրանքաշրջանառության համար: Սա էր հարցը:

«Հրապարակ». Կադրերը «Արմենիա» եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներից հոսում են դեպի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА