ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչեւ Արսեն Թորոսյանը հու-հու-դըմփ էր անում երկրում գրիպի համաճարակ սկսեց

16.01.2019 12:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մինչեւ Արսեն Թորոսյանը հու-հու-դըմփ էր անում երկրում գրիպի համաճարակ սկսեց

Հայաստանի առողջապահական համակարգում վիճակը դարձել է կատաստրոֆիկ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական անգամ ապացուցեց, որ ընդհանրապես ոչ մի բան չի հասկանում առողջապահությունից եւ ունի  երկու  ֆունկցիա: Առաջինը` ամեն գնով արդարացնել դրսից ստացած մեծ գումարները  տխրահռչակ «Գարդասիլը» առաջ տանելով եւ երկրորդը` անիմաստ խոսել, ինչպես ժողովուրդն է ասում` էշ-էշ դուրս տալը:

«Նիկոլ մեզ բերեցիր, փողոց փակել սովորացրեցիր, իսկ դու լայաղ չես անում կաբինետիցտ դուրս գաս». բողոքի ակցիա

Սակայն մինչեւ այդ  նախարար-թյուրիմացությունը դուրս է տալիս հերթական աբսուրդ միտքը, երկրում գրիպը ձեռք է բերել համաճարակի մակարդակ: Հունվարի 14-ի դրությամբ, պոլիկլինիկաներ են դիմել սուր շնչառական վարակներով  1080 հիվանդ: Հիվանդանաոցներում` գտնվում է այդպիսի 837 հիվանդ, գրեթե բոլորը երեխաներ են: Ունենք խոզի գրիպից երկու մահացության դեպք: Հիմա հարց է ծագում. իսկ ի՞նչ է անում թյուրիմացություն-նախարարը կամ ի՞նչ է արել, որպեսզի կանխվեր այս խայտառակ իրավիճակը: Պարզվում է ոչինչ: Եթե, օրինակ, հարեւան Վրաստանում անվճար բաժանում են համապատասխան դեղերը եւ կատարվում է անվճար վակցիանացիա, ապա Հայաստանում այսպիսի բան չկա կամ գոնե այդ մասին ոչ-ոք չգիտի: Իրեն նախարարի տեղ դրած Արսեն Թորոսյանը աշնանը փոխանակ զբաղվեր գրիպի դեմ պրոֆիլակտիկ միջացառումներով, զբաղված էր միտինգներում թրեւ գալով ու իր սիրած գործով` դուրս տալով: Իսկ այդ ժամանակ, օրինակ` Ռուսաստանում զղբաղված էին գրիպի դեմ համատարած վակցինացիայով: Մինչեւ Թորոսյան թյուրիմացությունը հու-հու-դըմփ էր անում, վիճակը հասել է այն պահին, որ ծնողները վախենում են իրենց երեխաներին ուղարկել դպրոց ու մանկապարտեզ: Սակայն, չգիտես ինչու, Թորոսյանը չֆայմեց, որ կարելի էր վարակը չտարածվելու նպատակով գոնե մեկ շաբաթ ուշ սկսել դասերը: Իսկ մինչ այդ, Հայաստանի ու Վրաստանի սահմանում տեղակայեր բուժզննման կետ` հիվանդներին երկիր չթողնելու կամ վերահսկողության տակ պահելու համար: Ո՛չ, դրա փոխարեն  Թորոսյանը խաշ էր ուտում, հու-հու-դըմփ էր անում, պարում էր ու սայլուտներ էր թողում: 

Հիմա անդրադառնանք Թորսայանին նշանակողին: Երեկ մի ժամ ավտոմեքենայից վայ-վույ անելու փոխարեն լավ կլիներ, որ Նիկոլը բացատրեր, թե ինչո՞ւ է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հիվանդանոցները գերբեռնաված են հիվանդ երեխաներով: «Ժողովուրդը ես եմ, ժողովորդը դուք եք» իրա անիմաստ գլուխ արդուկոցներով արդեն բոլորին զզվցրել է: Հետեւապես Նիկլոից ակնկալվում է առաջինը` քիչ խոսել, երկրորդը` զբղավել կոնկրետ գործերով, այդ թվում` երկրի առողջապահության ոլորտում ստեղծված ճգնաժամով, երրորդը` վերադարձնել Թորոսյանին այնտեղ, որտեղից դրան պեղել բերել է, անելով այնպես, որ Թորոսյանը հնարավորինս հեռու մնա Առողջապահության նախարարությունից:

Առողջ եղե՛ք, խոզի գրիպից, Թորոսյանից հեռու:

Ա.Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА