o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՊ-ական պատգամավորը նախկին իշխանություններից ստացած պարգեւները համարում է պատմական ձեռքբերում

16.01.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՔՊ-ական պատգամավորը նախկին իշխանություններից ստացած պարգեւները համարում է պատմական ձեռքբերում

ԱԺ յոթերորդ գումարման իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շարքում է հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ: Թե որ «քամին է» նրան բերել խորհրդարան, «Իրավունքը» պարզեց հենց նրանից:

Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԻՐ «ՄՈՒՍԿՈՒԼՆԵՐԸ»

– Պարոն Ջուլֆալակյան, խորհրդարան գալով` արդյոք նշանակում է, որ թողնում եք սպորտը, եւ որքանո՞վ էր հեշտ այսպիսի փոփոխությունը Ձեզ համար:

Իհարկե, դժվար է լինելու, որովհետեւ փորձելու եմ երկու գործունեությունս էլ բարձր մակարդակով շարունակել` ե՛ւ սպորտը, ե՛ւ պատգամավորի աշխատանքը: Այդ առումով կրկնակի բարդ կլինի, դժվար է նաեւ նրանով, որ օրենսդրական աշխատանքն ինձ համար նոր բնագավառ է եւ պետք է ուղղակի հարմարվել այդ պրոցեսին: Ես հիմնականում, երեւի թե, ներգրավված կլինեմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովում, չնայած` նշվել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, վերջնական դեռ կորոշվի, թե ով որ հանձնաժողովում է լինելու: Այսօր շատ օրենսդրական խնդիրներ ունենք եւ պետք է ուղղենք այդ բացթողումները: Եթե սպորտին վերաբերող հանձնաժողովում ներգրավված եղա, այդ հանձնաժողովում արդեն սաղմնային մակարդակում կան օրինագծեր, որոնցով շատ հետաքրքրված եմ, որպեսզի հնարավորինս արագ եւ որակյալ կյանքի կոչվեն: Դրանք են բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացումը, մարզիկների պարտադիր ապահովագրությունը, հատկապես անվանի մարզիկների, որովհետեւ, ինչպես գիտեք, լինում են դեպքեր, երբ մի վնասվածքից հետո չեն կարողանում շարունակել պրոֆեսիոնալ սպորտը, եւ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Բայց պետք է նշեմ, որ միայն չեմ սահմանափակվելու սպորտով, իմ մյուս մասնագիտության` միջազգայնագետի գիտելիքներս եւս օգտագործելու եմ արտաքին հարաբերություններում:

Արոնյան-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. Աշխարհի գավաթ

«ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԳՈՐԾԻ ԼԾՎՈՒՄ ԵՄ, ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՏՐՎԵՄ»

– Այսինքն` կարելի՞ է ասել, որ պատրաստվում եք խորհրդարանում լինել ակտիվ պատգամավորներից մեկը:

Այո, իհարկե, ելնելով իմ բնույթից, իմ տեսակից, եթե ինչ-որ գործի լծվում եմ, պետք է առավելագույնս տրվեմ եւ առավելագույնս ինքս ինձնից պահանջեմ:

Իսկ մինչ այդ ուսումնասիրե՞լ եք, օրինակ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը:

«Փաշինյանը բանավոր «պայմանավորվածություն» է ձեռք բերել միջազգային կարգի ժուլիկների հետ». Գ. Միսկարյան

Պետք է, ուղղակի, բացել, կարդալ, խորանալ, այսօր` 21-րդ դարում, կարելի է նույնիսկ բուհ ավարտել օնլայն տարբերակով:

ՉԵՄՊԻՈՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԿՏԱՐԲԵՐՎԻ՞ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

– Իսկ որպես սպորտի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը օպտիմալացնելու կառավարության մտադրությանը:

Կարծում եմ` պետք էր մի քիչ բնույթը փոխել, բայց չփակել, որովհետեւ բավականին հագեցած աշխատանք է տարվում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Գործն էլ իրականում շատ է, հատկապես չմոռանանք, որ նախաօլիմպիական տարի է: Բայց միայն այս մի տարվա համար չեմ ասում, այլ ընդհանրապես կարծում եմ` ուղղակի աշխատանքը կարող է դանդաղել դրանից` միանալով մեկ այլ նախարարության եւ դառնալով փոխնախարարություն: Այս առումով ես առաջարկություններ արել եմ, միգուցե հենց վարչապետի հետ էլ կքննարկենք առաջիկայում:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Պատրա՞ստ եք այս հարցում անգամ ընդդիմանալ ձեր քաղաքական թիմի հետ:

Ընդդիմության հարց չէ, արդեն ներկայացրել եմ, որ ես այլ կարծիք ունեմ եւ առաջարկներ էլ արել եմ, օրինակ, լինի սպորտկոմիտեի մակարդակով կամ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պահպանվի, բայց մի քանի կոմիտեներ միանան: Առաջարկել եմ նաեւ, որ Տուրիզմի կոմիտեն միանա նախարարությանը, նման օրինակներ կան, եթե չեմ սխալվում Կորեայում, ինչպես եւ Վրաստանում տուրիզմի նախարարություն կա: Եթե ուզում ենք տուրիզմի կոմիտեի որակը բարձրացնենք, պետք է նախարարության մակարդակ տանք, բայց որպեսզի առանձին նախարարություն չբացվի, ինչին մեր թիմը դեմ է, կարելի էր միգուցե միավորել: Քննարկել ենք այս ամենը, տեսնենք, վերջում ինչ որոշում կկայացվի: Ամեն դեպքում, բացարձակ կողմ եմ, որ նախարարությունն այս տեսքով պետք է չաշխատի, որովհետեւ հիմա շատ թերություններ կան նախարարության կառուցվածքում` թե՛ որակական, թե՛ հաստիքային: Պետք է հաստիքները կրճատել, որովհետեւ շատ ուռճացված է, եւ կառուցվածքը որոշ առումով փոխել: Այնուամենայնիվ, ես մնում եմ այն տեսակետին, որ ցանկալի է սպորտն առանձին լինի:

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ԲԱՑԻ ԼՏՊ-ԻՑ, ԲՈԼՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԵԼ Է ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Նախընտրական քարոզարշավի ժամանակ սոցցանցերում Ձեզ մեղադրում էին, որ նախկին իշխանությունների հետ սերտ հարաբերություններ եք ունեցել: Հիմա է՞լ են պահպանվել այդ հարաբերությունները:

Որպես այդպիսին, լուրջ մեղադրանք չեմ նկատել, բայց բոլորն էլ գիտեն, որ անվանի մարզիկ եմ, լավագույնս ներկայացրել եմ հանրապետությունն ամբողջ աշխարհով մեկ եւ չէի կարող, ելնելով իմ զբաղվածությունից եւ մասնագիտությունից` շփման մեջ չլինել նախկին նախագահների հետ, բացառությամբ` ՀՀ առաջին նախագահից, որի կառավարման շրջանն ուղղակի չի համընկել իմ ակտիվ սպորտային գործունեության հետ: Բոլորն էլ ինձ շատ ջերմ են ընդունել, սա ինստիտուցիոնալ մոտեցում է, որովհետեւ դու մի գործ ես անում, որը գնահատվում է վարչապետի, նախագահի մակարդակով եւ չես կարող քեզ հեռու պահել նրանցից եւ սխալ էլ կլինի: Եվ նույն անձնական ջերմ հարաբերությունները, հարգանքը չպետք է խառնել քաղաքականության հետ: Քաղաքականության մեջ դու կարող ես դեմ լինել հայացքներով, քո գործելաոճով, բայց անձնական հարաբերություններում մենք երբեք խնդիրներ չենք ունեցել եւ գրեթե բոլորի հետ, առանց բացառության, եղել են շատ ջերմ, մարդկային լավ հարաբերություններ:

«Նիկո´լ, դու պարտված ես». Գեւորգ Գեւորգյան

Նախորդ տարվա մայիսին ձեւավորված իշխանությանը ողջունած որոշ գործիչներ հայտարարում էին, որ հետ են վերադարձնելու նախկին իշխանություններից ստացած պարգեւները: Դուք չե՞ք պատրաստվում հրաժարվել Ձեր պարգեւներից:

Բնավ, ես դա սխալ եմ համարում: Չեմ համարում, որ անձն է ինձ պարգեւատրել, այլ համարում եմ, որ ինստիտուտն է ինձ պարգեւատրել` կապ չունի ով է նախագահը, նա ինձ պարգեւատրել է իմ ձեռքբերումների համար, եւ շատ եմ ցանկանում, որ մեր հասարակության մեջ այդ մտածելակերպը հաստատվի: ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, կաթողիկոսը ինստիտուտներ են, այսինքն` մենք պետք է չառաջնորդվենք նրանով, թե ով է այսօր տվյալ պաշտոնում, այլ առհասարակ ունենանք հարգանք տվյալ ինստիտուտի հանդեպ: Եթե դու արժանի ես, վաստակել ես այդ պարգեւը, ինչո՞ւ պետք է հետ տամ այդ պարգեւը, չէ՞ որ այն պատմական ձեռքբերում է, երբ դու գնահատվել ես քո պետության, քո նախագահի կողմից: Այնպես որ, նման խնդիր չեմ տեսնում:

​​​​​​​«Վարչապետի արհամարհական ժպիտի ներքո Արցախի նախագահը իջեցվում է մարզպետի մակարդակի»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА