ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը ԵՄ-ից երաշխիքներ է պահանջում՝ «Թուրքական հոսք»-ի հետ կապված

16.01.2019 11:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը ԵՄ-ից երաշխիքներ է պահանջում՝ «Թուրքական հոսք»-ի հետ կապված

Եվրամիությունը պետք է երաշխավորի իր անդամներին, որ Բրյուսելը չի խոչընդոտի «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ռուսական գազի Եվրոպա մատակարարումը: Այս մասին սերբական Politica պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ կապված վերջին զարգացումներին

Նրա խոսքով՝ ՌԴ-ն տվյալ պահին Եվրոպայի ուղղությամբ «Թուրքական հոսք»-ի ցամաքային տարանցիկ ուղու շարունակության մի քանի տարբերակ է մշակում: Նախագծերից մեկը ենթադրում է, որ գազը կմատակարարվի Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա ճանապարհով՝  Ավստրիայի Բաումգարթեն քաղաքի գազաբաշխիչ ելքով:

«Մենք ենթադրում ենք, որ ռուսական գազով հետաքրքրված Եմ անդամ-երկրները Եվրամիությունից երաշխիքներ պետք է ստանան, որ «Թուրքական հոսք»-ի շարունակության ծրագրերը չեն դադարեցվի՝ Բրյուսելի կամայական քաղաքական որոշմամբ»,-ընդգծել է Պուտինը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА