o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՄՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ»

15.01.2019 21:15 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՄՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ»

Արդեն մի քանի օր է փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի վթարված պատը, որտեղ գործում էր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիան` Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը: Երգչախմբի հիմնադիր եւ ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ բազմիցս էր ահազանգում պատկան մարմիններին, որ Արամի 23 հասցեում գտնվող երգչախմբի շենքը, որը պատմամշակութային հուշարձանների ցանկում է, վտանգված է: Ավելին` Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շինությունը համարվել էր 4-րդ կարգի վթարային, սակայն կարծես թե դա չէր հետաքրքրում ո՛չ Մշակույթի նախարարությանը, ո՛չ քաղաքապետարանին եւ ո՛չ էլ` Քաղաքաշինության պետական կոմիտեին: Իսկ արդյունքում արդեն վեց ամիս երգչախումբը չի համարձակվում ներսում փորձեր անելու, երգչախմբի ղեկավարության հորդորները, որպեսզի նրանց փորձասենյակի համար տարածք տրամադրեն պատկան մարմիններն այդպես էլ ականջի հետեւ գցեցին ու ձեռնամուխ չեղան այդ հարցի լուծմանը:

Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

Դեպքի վայրում մեզ հետ զրույցում Տիգրան Հեքեքյանը ընդգծեց. «Արամի 23-ը փորձաքար է նոր իշխանության համար. Տակից դուրս կգա՞ն` ուրեմն ի զորու են լուծել բոլոր հարցերը, մինչեւ ղարաբաղյան հարց, դուրս չեն գա` կշարունակի՞ նախկին ռեժիմի գործընթացը, ուրեմն` մենք դատապարտված ենք, կստացվի, որ երկրում ոչ թե իրավիճակ այլ` անձերն են փոխվել»,- ապա հավելեց. «Շենքը քանդվել է հանցագործների ապօրինի շինարարության պատճառով, որտեղ կա Երեւանի քաղաքապետարանի մեղավորությունը, քանի որ կան բազում խախտումներ, իսկ քաղաքապետարանը թույլ է տվել այդ շինարարությունը իրականացնելու: Կառուցապատողն էլ իրավունք չուներ այս խախտումներով անելու դա: Արդյունքում` ՀՀ օրենքի խախտումներով կառուցապատման հետեւանքով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Կարծում եմ` հանցագործը պիտի պատժվի, եթե, իհարկե, չգործի նախկին սիստեմը` մենք կլինենք քավության նոխազ, կգտնեն մի բանվոր, նրան կդատեն, իսկ իրական հանցագործները կմնան ազատության մեջ»:

Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում 13 օր կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

 

ԱՐԴԵՆ 3 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Տ. Հեքեքյանի փոխանցմամբ` դեպքի առթիվ արդեն 3 քրեական գործ է հարուցվել. «Մենք դիմել ենք հանրապետության դատախազին, դիմել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ նույն հասցեում բնակվող հարեւանս, այսինքն` 3 քրեական գործ է հարուցվել, որոնք կարծում եմ կմիավորվեն, եւ ընթացք կտրվի: Մենք դիմելու ենք դատարան, ուր կգնա, որ ատյանի դատարանը օրենքը կպահպանի` չգիտենք, եթե ոչ, ուրեմն` կգնանք մինչեւ վերջ»:

«Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց անտեր են զգում

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ «ՆՎԵՐԸ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ

Ըստ Հեքեքյանի` դեկտեմբերի վերջին կառավարությունն իրենց Նոր տարվա «նվեր» է մատուցել` տարածքը կրկին գերակա շահ ճանաչելով. «Այս 5 հարկանի շենքերը չեն կարող կոչվել պետական գերակա շահ: Իսկ սա շվեյցարաբնակ մեծահարուստ Վարդան Սրմաքեշի բիզնես նախագիծն է` քաղաքի սրտում կառուցել 5 հարկանի հյուրանոցներ, ռեստորաններ եւ բնակելի տարածքներ, ինչը կոպիտ խախտում է: Կառավարությունը չի կարող «Հայ փոքրիկ երգիչների» միջազգային ասոցացիայի եւ նրա կազմում գործող երգչախմբերի տարածքը ճանաչել գերակա, սա մեր սեփականությունն է` ե՛ւ հողը, ե՛ւ շենքը,   որեւէ մեկը իրավունք չունի մեզանից դա վերցնելու»,- փաստում է Հեքեքյանն ու ուշադրության հրավիրում մի փաստ եւս. «Եթե նոր իշխանավորները չգիտեն, եւ սա ճանաչել են գերակա շահ, ապա սա ընդամենը բիզնես նախագիծ է, այն էլկոպիտ խախտումներով` 5 հարկ կառուցելու թույլտվություն չկա եւ 5 հարկանի Հին Երեւան էլ չի եղել: 3 հարկ ներքեւ շինարարության թույլտվություն էլ չկա, այլ կա 2 հարկ` քաղաքը բեռնաթափելու համար ավտոկայանատեղիի համար, իսկ իրենք փորել են 3 հարկ, որովհետեւ ագահները ուզում են նաեւ խանութների մի ամբողջ ցանց ունենալ` հրապարակից մինչեւ Կողբացի... Կյանքը ցույց կտա որն է կարեւոր, պետության համար կարեւոր կառույցները, թե` ինչ-որ մեծահարուստի ոտնձգությունները` քաղաքի կենտրոնի հանդեպ: Պարոն Սրմաքեշը պետք է այնքան խելացի լիներ եւ ոչ ագահ, որ 5 ամիս առաջ, երբ հարցը բարձրացվեց, արագ հանձնարարեր` անմիջապես ամրակայել շենքը, որովհետեւ ներկա իշխանության եւ որոշ մարդկանց մոտ ես ունեմ հայրենասերի անուն, հայրենիքս չեմ քանդի հանուն իմ հյուրանոցների կամ բիզնեսների: Ցավոք, նա չարեց դա եւ Հայաստանում սկսեց գործունեություն ծավալել, քանդելով, իհարկե` իր աշխատողների, Հին Երեւան նախագծի, Լեւոն Վարդանյան ճարատարապետի ձեռքով, որը քանդում ու կառուցում է 20 հարկանի հյուրանոց, Աֆրիկյանների շենքը քանդեց` սարքեց 20 հարկանի հյուրանոց, ԱԻՆ-ի շենքից մարդկանց հանեց` սարքեց բարձրահարկ հյուրանոց... Ժողվուրդ ջան, հիմար մարդ չկա այս հանրապետությունում, բոլորն ամեն ինչ հասկանում են: Հայրենասիրությունը գործով է երեւում, եթե մարդն իր բիզնեսը սկսում է պատմական հուշարձան քանդելով եւ երեխաներին թողում անօթեւան, ուրեմն նման մարդը չի կարող իրեն հայրենասեր համարել»:

«Դանակը ոսկորին էր հասել` բոլորս կանգնեցինք Օրբելյանի կողքին». Հայկ Տիգրանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ԻՆՁ ՀԵՏ ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՌԵՐԵՍ ՀԱՆԴԻՊԵԼ»

Անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն կարծիքին, թե հնարավոր էր պահպանել պատմամշակութային հուշարձան-շենքի վթարված պատը, Տիգրան Հեքեքյանը ասաց. «Այո, Արթուր Մեսչյանը ճիշտ է ասել, որ հնարավոր էր պահպանել, եւ բոլորն էլ գիտեին, որ հնարավոր էր դա: Դրա համար պետք է հարցնել գլխավոր ճարտարապետին, քաղաքապետին, քաղշինին, որ ժողովուրդ ջան, բա ինչի՞ չպահպանեցիք, մանավանդ որ հանձնարարական ունեիք երկրի վարչապետից»,- վրդովված ասաց զրուցակիցն ու ի հեճուկս քաղաքապետարանի այն հորդորներին, թե  իբրեւ հարցի առթիվ նա չի դիմել քաղաքապետարանին, Հեքեքյանը շեշտեց. «Մեսչյանին վաղուց ասում եմ, բայց ինչ օգուտ, քաղաքապետարանից ինձ հետ ոչ ոք չի ուզում առերես հանդիպել, մենք միայն գրավոր ենք շփվում` մուկն ու կատու ենք խաղում»:

«Յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից, պետք է հարգի նահատակների հիշատակը»

ԵՐԳՉԱԽՄԲԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է 15 ՍԱՆ

Ստեղծված իրավիճակի հետեւանքով երգչախմբից հեռացել է մոտ 15 երեխա, Հեքեքյանը ցավով փաստում է. «Ելույթները վաղուց դադարեցված են, շրջագայությունները` նույնպես, սա երկու տարի մեզ արդեն հետ գցեց: Խմբերը այսպես չաշխատելով, երգչախումբը ի վերջո կքանդվի: Իսկ Հայաստանի փոքրիկ երգիչները աշխատելու կարիք են զգում, մեզ ո՛չ գումար է պետք, ո՛չ էլ` ինչ-որ բաներ, որ անընդհատ փորձում են բանակցություններ վարել: Մեզ աշխատելու տարածք է պետք, իսկ մյուս կողմից էլ` մենք պատմական ճարտարապետական հուշարձանը չենք ուզում քանդվի, իհարկե,կարող էինք համաձայնվել` քանդեին, այդտեղ շենք կառուցեին, տային մեզ, մենք էլ` երջանիկ կապրեինք»:

«Պետք է իմ գործով զբաղվեմ եւ հնարավորին չափ քիչ խոսեմ». Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)

Այնուամենայնիվ, փոքրիկ երգիչները հրավեր ունեն Գերմանիայից, սակայն Տ. Հեքեքյանը արդեն թերահավատ է. «Նախ չգիտենք իշխանությունները այսքան մեր պայքարից հետո մեզ գումար կտա՞ն, որ գնանք եւ հետո` տեղ կունենա՞նք փորձերի համար, որ սկսենք աշխատել: Այս 6 ամսվա չաշխատելուն ամիսներ է պետք, որ հետ գանք նախկին վիճակին»:

«Պետք է դիմադրենք մինչև մի օր «թուրք» բառը  մեզ համար ածականից դառնա գոյական». Տիգրան Մանսուրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА