o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեդակովան որոշել է վերադառնալ «արմատներին»

14.01.2019 15:02 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Սեդակովան որոշել է վերադառնալ «արմատներին»

Մինչ աստղերի մի մասն արտասովոր երանգներ է ընտրում մազերի համար, «Վիա Գրա» խմբի նախկին մասնակից Աննա Սեդակովան որոշել է վերադառնալ «արմատներին»։ Բոլորն են հիշում խմբի «ոսկե» կազմը, երբ մասնակիցներին մականուններ էին տվել նրանց մազերի գույնի պատճառով՝ սեւահեր Նադդեժդա Գրանովսկայան, շիկահեր Վերա Բրեժնեւան եւ կարմրահեր Աննա Սեդակովան։

Քիմ Քարդաշյանը Ճապոնիայում որոշել է լապշա ուտել և դա արել է մերկ վիճակում (լուսանկարներ)

Այդ տարիներից ի վեր մասնակիցները հավատրիմ են մնացել իրենց կերպարին, եւ միայն Սեդակովան էր փոխել մազերի գույնը՝ ընտրելով շագանակագույն երանգը։ Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ֆոտոխմբագրման ծրագրի օգնությամբ փոխել է մազերի երանգը եւ հետեւորդներից հետաքրքրվել՝ արժե արդյոք փոխել մազերի գույնը։

Երկրպագուները միանգամից գնահատել են «կրակոտ» մազերով լուսանկարը, մի մասը Սեդոկովային նույնիսկ համեմատել է դիսնեյյան ջրահարսի կերպարի հետ։ Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ սեքսուալ Սեդակովան ավելի կրքոտ է դարձել։

Հետեւորդների մեծ մասը դրական է արձագանքել արտաքին փոփոխություններին։ Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Սեդակովան կհետեւի երկրպագուների կարծիքին եւ կփոխի մազերի գույնը, թե ոչ։  

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА