ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեքեքյանը հակադարձում է Մեսչյանին. «Բա ինչի՞ չպահպանեցիք շենքը, մանավանդ, որ հանձնարարական ունեիք երկրի վարչապետից». (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.01.2019 16:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեքեքյանը հակադարձում է Մեսչյանին. «Բա ինչի՞ չպահպանեցիք շենքը, մանավանդ, որ հանձնարարական ունեիք երկրի վարչապետից». (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրավունքն» անդրադարձել էր, որ երեկ գիշերը փլուզվել էր Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի վթարված պատը, որտեղ գործում էր Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբը:  

Արթուր Վանեցյանը հանդիպել է իր վրաց գործընկերոջը

Այսօր առավոտից Արամի 23 հասցեի տարածքը մարդաշատ էր, որտեղ վրդովված ու անորոշ շրջում էր Հայաստանի փոքրիկներ երգչախմբի հիմնադիր եւ ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ , ով նախորդ տարվա ընթացքում բազմիցս ահազանգում էր պատկան մարմիններին, որ Արամի 23 հասցեում գտնվող երգչախմբի  շենքը, որը պատմամշակութային հուշարձանների ցանկում է, վտանգված է: Ավելին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շինությունը համարվել էր 4-րդ կարգի վթարային, սակայն կարծես թե դա չէր հետաքրքրում ո՛չ Մշակույթի նախարարությանը, եւ ո՛չ էլ՝ Քաղաքաշինության պետական կոմիտեին:

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում Հայաստանի դեսպան

Դեպքի վայրում «Իրավունքի» հետ զրույցում Տիգրան Հեքեքյանը ընդգծեց. «Արամի 23-ը փորձաքար է նոր իշխանության համար. Կշարունակի՞ նախկին ռեժիմի գործընթացը, ուրեմն` կստացվի, որ երկրում ոչ թե իրավիճակ այլ` անձերն են փոխվել» ,- ապա հավելեց. «Շենքը քանդվել է հանցագործների ապօրինի շինարարության պատճառով, որտեղ կա Երեւանի քաղաքապետարանի մեղավորությունը, քանի որ կան բազում խախտումներ, իսկ Քաղաքապետարանը թույլ է տվել այդ շինարարությունը իրականացնելու: Կառուցապատողն էլ իրավունք չուներ այս խախտումներով անել դա:  Արդյունքում Հայաստանի հանրապետության օրենքի խախտումներով կառուցապատման հետեւանքով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն կարծիքին, թե հնարավոր էր պահպանել պատմամշակութային հուշարձան-շենքի վթարված պատը, Տիգրան Հեքեքյանը ասաց. «Այո, Արթուր Մեսչյանը ճիշտ է ասել, որ հնարավոր էր պահպանել եւ բոլորն էլ գիտեին, որ հնարավոր էր դա: Դրա համար պետք է հարցնել գլխավոր ճարտարապետին, քաղաքապետին, քաղշինին, որ ժողովուրդ ջան, բա ինչի՞ չպահպանեցիք, մանավանդ, որ հանձնարարական ունեիք երկրի վարչապետից»:

 

Հ.Գ. Տիգրան Հեքեքյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА