o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ողջ հիվանդին տեղափոխել են դիահերձարան

12.01.2019 14:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ողջ հիվանդին տեղափոխել են դիահերձարան
Ամուրի մարզի Բելգորսկ քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժին հիվանդին տեղափոխել են... դիահերձարանից: Քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկի տեղեկացմամբ, կնոջը տանն անգիտակից վիճակում հայտնաբերել են հարազատները եւ հաղորդել ոստիկանությանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցն ինքնուրույն արձանագրել է կնոջ մահը՝ առանց շտապօգնություն հրավիրելու, ինչպես պահանջվում է հրահանգներով: Այնուհետեւ կնոջն առանց ուղեկցող փաստաթղթերի՝ ծիսական ծառայության մեքենայով տեղափոխել են դիահերձարան, եւ միայն այնտեղի աշխատակիցն է հայտնաբերել է, որ «դիակը» ցույց է տալիս կյանքի նշաններ: Կնոջն անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժին, որտեղ երկու ժամվա ընթացքում բժիշկները փորձել են փրկել նրան: Սակայն կինը կրկին հայտվել է դիահերձարանում, քանի որ բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը: Նախնական տվյալներով մահվան պատճառը գերսառեցումն ու թունավորում է եղել: Բժիշկները նաեւ տեղեկացնումեն, որ միգուցե հնարավոր լիներ հիվանդի կյանքը փրկել, եթե նրան ժամանակին դիահերձարանի փոխարեն վերակենդանացման բաժանմունք հասցնեին:

Փրկարարները բռնել են 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА