ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ տղամարդը սիրում է իր կնոջը, նա իր անձն է սիրում». տեր Շահե քահանա Հայրապետյան

12.01.2019 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Երբ  տղամարդը սիրում է իր կնոջը, նա իր անձն է սիրում». տեր Շահե քահանա Հայրապետյան

«Ընտանիքի գլուխը տղամարդն է, և ինչպես Քրիստոս իր եկեղեցին է պահում-պահպանում, այնպես էլ տղամարդը պետք է հոգ տանի իր կնոջը, բայց նաև կինը պետք է խոնարհ լինի, ընտանիքում սիրո հզոր կառույց ստեղծի։ Ընտանիքը հայերիս համար սրբության սրբոց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ խոսելով հայ ընտանքի նետված մերօրյա մարտահրավերների մասին։

«Կինը պետք է հոգատարության առարկա լինի տղամարդու համար։ Եթե տղամարդը սիրում է իր կնոջը, նա իր անձն է սիրում։ Մայրը հայ ընտանիքում գագաթն է։ Ես շնորհակալ եմ, որ Վեհափառ հայրապետը 2019 թվականը հռչակել է ընտանիքի տարի, որովհետև անցած տարվա նոյեմբերին պետք է Հայաստան գային ամենատարբեր «բարոյական» մարդիկ՝ շքերթ անելու, սակայն ժողովուրդը եկեղեցու հետ միասին խափանեց այն»,- ասաց հոգևորականը։

Ասուլիսին ներկա հոգեբան Լիլիթ Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ ավանդական հայկական ընտանիքում գլխավորը եղել է տղամարդը, որոշումները կայացրել է հենց նա, իսկ ահա կնոջը երկորդական դեր է տրվել։

«Ավանդական ընտանիքները միանձնյա որոշումներ կայացնող ընտանքիներ են։ Կնոջ ցանկություններն այդքան էլ հաշվի չեն առնվում։ Այժմ, սակայն, ընտանիքի հիմանական ծանրությունը դրվել է կնոջ վրա։ Այժմ մայրն ավելի շատ զբաղվածություն են ունենում դրսի աշխարհում և չի կարողանում մոր ֆունկցիան լիարժեք կերպով իրականացնել։ Այժմ կնոջ դերը բավական բարձրացել է, շատ դեպքերում տեղի են ունենում դերային խախտումներ»-, ասաց հոգեբանը։

«Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում :

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА